481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի` Չինաստան կատարած այցի արդյունքները արտաքին քաղաքականության լուրջ հաջողություն է. փորձագետ
15:38
30 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի արդյունքները կարելի է համարել վերջին տարիների արտաքին քաղաքականության լուրջ հաջողություններից մեկը, երկուշաբթի լրագրողներին ասաց Կիրառական քաղաքականության և հետազոտությունների «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր մարտի 24-28-ը։  Սարգսյանը ՉԺՀ-ում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի, ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ, մասնակցել է նաև ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին։

«Սարգսյանի` ՉԺՀ կատարած այցից հետո հայ-չինական ռազմավարական հարաբերությունները նոր մակարդակ բարձրացան։ Բովանդակային առումով նման հագեցած այցը կարելի է անվանել երկրի արտաքին քաղաքականության վերջին տարիներին ամենալուրջ ձեռքբերումներից մեկը», - նշեց Մկրտչյանը։

Նա հիշեցրեց, որ նախագահի պետական այցի շրջանակում ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մասին ավելի քան մեկ տասնյակ համաձայնագրեր, որոնք մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար։

Մասնավորապես, կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Մկրտչյանն ընդգծեց, որ շատ մեծ նշանակություն ունի երկու երկրների ղեկավարների միջև ստորագրված հռչակագիրը։

Նրա խոսքերով` այդ հռչակագրի առավել կարևոր կետերից կարելի է անվանել հայկական կողմի դիրքորոշման հաստատումը` Թայվանը Չինաստանի անբաժան մաս կազմելու մասին։ «ՉԺՀ-ն իր հերթին վերջին 20 տարվա ընթացքում միշտ հանդես է եկել ղարաբաղյան պատերազմի խաղաղ և արդարացի կարգավորման օգտին», - նշեց Մկրտչյանը։

Նա նշեց նաև, որ երկրների միջև ֆինանսական համագործակցության հարցում մեծ նշանակություն ունեն փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով։ «Այդ կապակցությամբ պետք է նշեմ, որ Չինաստանն արդեն անցել է այդ համակարգին շատ երկրների հետ հարաբերություններում։ Խոսքն ասիական երկրների,  Լատինական Ամերիկայի երկրների, Ռուսաստանի, Ղազախստանի մասին է», - նշեց Մկրտչյանը։

«Ես կցանկանայի հատուկ շեշտել նաև Մետաքսի ճանապարհին վերաբերող կետը, որում ասված է, որ կողմերը համատեղ առաջ կմղեն այդ տնտեսական նախագիծը»,- ընդգծեց փորձագետը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: