486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գործող Սահմանադրությունը պարտադրվել էր հասարակությանը. իրավապաշտպան
18:32
28 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գործող Սահմանադրությունը պարտադրվել էր հասարակությանը, սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Քննարկումներին մասնակցում էին նաև ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները:

«Ես կարծիքում եմ, որ 1995 թվականին Հայաստանում ընդունած և 2005 թվականին փոփոխված սահմանադրությունը պարտադրվել էր մեր հասարակությանը»,- նշեց Իշխանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի գործող Սահմանադրությունում կան դրույթներ, որոնց համաձայն, հանրապետության նախագահը համակարգում է իշխանության գործադիր, օրենսդիր, պետական մարմինների ամբողջ աշխատանքը:

«Եթե ամբողջ իշխանությունն ամեն դեպքում կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, ապա դա ոչ մի լավ բանի չի բերի»,- ասաց Իշխանյանը:

«Դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին նշեց, որ իրենց կուսակցությունը նախագահական և կիսանախագահական իշխանավարության հակառակորդ է, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ դրանք երկրին կայուն առաջընթաց չեն ապահովում և չեն պաշտպանում ժողովրդական արժեքները:

«Պրակտիկայում գոյություն ունի ընդամենը երկու դեպք, երբ նախագահական իշխանավարության կարգը հաջողված է եղել: Դա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են: Երկու պետություններն էլ համադրելի չեն Հայաստանի հետ, և իրողություններն այնտեղ շատ են տարբերվում մեր իրողություններից»,- ավելացրեց Մինասյանը:

Սահմանադրական հնարավոր փոփոխությունների հետ կապված մի շարք հարցերի քննարկման համար Սերժ Սարգսյանը մարտի 12-ին հանդիպումներ էր անցկացրել մի շարք քաղաքական ուժերի` Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների, «Հայ ազգային կոնգրեսի», «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների հետ: Մինչ այդ նախագահը նաև հանդիպել է ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացրել էր մասնագիտական հանձնաժողովը:  Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Հայեցակարգում, մասնավորապես, խոսքը գնում է նախագահական իշխանավարման կարգից խորհրդականի անցնելու նպատակահարմարությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: