480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ՉԺՀ–ի ղեկավարների ստորագրած հռչակագիրը վկայում է առանցքային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների մասին. փորձագետ
22:05
26 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Չինաստանի նախագահների` «Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» նախօրեին ստորագրած համատեղ հռչակագիրը կարևոր ձեռքբերում է և վկայում է առանցքային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների մասին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։ 

Հռչակագիրը ստորագրվել է նախօրեին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցինփինի միջև` ՀՀ նախագահի` պաշտոնական այցով Չինաստանում գտնվելիս։ Հռչակագիրը ստորագրվել է` ելնելով հետագայում երկկողմ բարեկամական գործակցությունը շարունակելու ընդհանուր ձգտումից, ինչպես նաև հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների գործակցության խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Նշվում է, որ չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։ Հայկական կողմն իր հերթին հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չին
աստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։

«Այն փաստը, որ Հայաստանն ու Չինաստանն ընդհանուր հռչակագիր են ընդունել, արդեն նշանակում է, որ փաստաթղթում ընդգրկված հարցերի շուրջ ընդհանուր մոտեցում և փոխադարձ օժանդակություն կա։ Հռչակագիրը բաղկացած է 12 կետերից, և այնտեղ բացի Արցախի և Թայվանի խնդիրներից, կան նաև այլ դրույթներ, որոնք այսպես թե այնպես անդրադառնում են այդ խնդիրներին»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։

Ըստ նրա` խոսքը գնում է ռազմական համագործակցության, կադրերի պատրաստման, միջազգային հարթակներում փոխազդեցության, կողմերից մեկի անվտանգության դեմ ուղղված միավորումներին չմասնակցելու մասին։

«Այսինքն, այդ ամենը վկայում է, որ փաստաթուղթը մշակվել է գրեթե ռազմավարական դաշինքի սկզբունքներով, և հռչակագրում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ Հայաստանն ու Չինաստանը հանդես կգան նույն դիրքերից, կօժանդակեն միմյանց։ Ինձ թվում է` դա կարևոր ձեռքբերում է, և շատ կարևոր է, որ այդ փաստաթղթի ստորագրումը հնարավոր դարձավ»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։

Փորձագետն ավելացրել է, որ երկու կողմն էլ դատապարտում են մարդկության դեմ հանցագործությունների ժխտման քաղաքականությունը, ինչը հատկապես կարևոր է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի տարում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։