484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին Հայաստանին 40 մլն դոլար հատկացնել նոր բյուջետային տարում
21:29
26 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին Հայաստանին 40 մլն դոլար հատկացնել բյուջետային նոր տարում, hայտնում է ԱՀՀ մամուլի ծառայությունը։  

«Հետևողական և երաշխավորված օժանդակությունն օգնում է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը»,– ասել է ԱՀՀ տնօրեն Բրայան Արդունին` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի անդամների առջև։

Նա մատնանշել է 2016 ֆինանսական տարում ԱՄՆ հայկական համայնքի մի շարք առաջնահերթություններ, որոնք նշված են Համագումարի պատրաստած զեկույցում` ընդգծելով, որ չնայած շրջափակմանը` Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում հաճախ շատ ծանր հանգամանքներում, և Wall Street ամսագրի ու Heritage հիմնադրամի տնտեսական ազատության վարկանիշում երկիրը զբաղեցրել է 52–րդ տեղը 178 պետությունների շարքում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ներկայացրել էր Կոնգրեսին իր մոտեցումները 2016 ֆինանսական տարվա վերաբերյալ, որտեղ Հայաստանին նախատեսվող օգնությունը կազմում է 22.36 մլն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 2.34 մլն դոլարով։

ԱՀՀ–ն առաջարկում է նաև ոչ պակաս, քան 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև օժանդակել Մերձավոր Արևելքի` վտանգի ենթարկվող քրիստոնյա փոքրամասնություններին։

Բացի այդ, Արդունին խնդրել է Կոնգրեսի անդամներին մասնակցել Հայաստանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։