477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների ուժայինները կկարողանան համատեղ քննել միջազգային հանցագործությունները
18:55
26 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ անդամ պետությունների սահմաններում ուժային կառույցների ԱՊՀ քննչական–օպերատիվ համատեղ խմբերի (ՔՕԽ) մասին միջազգային համաձայնագրի նախագծին, հինգշաբթի հայտնում է իրավական տեղեկատվության պետական պորտալը։

Ռուսաստանի ՆԳՆ–ի մշակած և շահագրգիռ իրավապահ և վերահսկիչ մարմինների հետ համաձայնեցրած փաստաթուղթը նախատեսում է անդրսահմանային հանցագործությունների հետաքննությունում տարբեր երկրների ուժայինների համատեղ մասնակցությունը։

«Համաձայնագրի նպատակը համատեղ ՔՕԽ ստեղծման և գործունեության կարգավորումն է երկու և ավելի երկրների տարածքներում ապացույցների տրամադրման կամ քրեակատարողական գործողությունների և օպերատիվ–հետախուզական միջոցառումների անցկացման անհրաժեշտության հետ կապված հանցագործությունների բացահայտման և հետաքննության համար»,– ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Համատեղ խմբերը կձևավորվեն երկու և ավելի երկրների տարածքում նույն անձանց կողմից կատարած կամ այլ կերպ «նրանց շահերին կպնող» հանցագործությունները քննելու համար։ Այդպիսի խմբերի ավելի օպերատիվ և արդյունավետ աշխատանքի համար սահմանվել է «փոխազդեցության դյուրացված հատուկ կարգ»։  

ՔՕԽ լիազորության մեջ կլինեն տեղեկության օպերատիվ փոխանակումը, հետաքննության ընթացքի մասին փոխադարձ իրազեկումը, երկրներից յուրաքանչյուրի տարածքում հանցագործության վարկածների մշակում, փորձաքննությունների և այլ քրեակատարողական գործողությունների կատարում, այդ թվում` օտարերկրացի գործընկերներից ստացած լուրերի և փաստաթղթերի գաղտնիության պահպանում։

Համաձայնագրի ստացված նախագիծը կառավարությունը ՌԴ նախագահին կներկայացնի ստորագրման առաջարկով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: