478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հինգշաբթի տեղի կունենա «Վարչապետների ակումբի» առաջին նիստը
14:55
26 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից հիմնադրված «Վարչապետների ակումբի» առաջին նիստը տեղի կունենա այսօր Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը։

Հովիկ Աբրահամյանը «Վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր նախորդ տարվա մայիսին ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ։ Նա այդ գաղափարը լավ նախաձեռնություն էր համարել` հաշվի առնելով, որ նախկին վարչապետների փորձն ու գիտելիքները կարող են օգտակար լիներ և պետք է օգտագործվեն։

Պողոսյանը նշեց, որ նիստին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Հայաստանի բոլոր նախկին վարչապետներին։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանը հրաժարվել է մասնակցել «Վարչապետների ակումբի» ինչպես առաջին, այնպես էլ հետագա նիստերին։ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է կառավարության նախագահի պաշտոնը 1997 թ.–ի մարտից։ 1998 թ.–ի փետրվարից, Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո, նա ժամանակավորապես կատարել է նախագահի պարտականությունները։ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել է 1998 թ.–ի մարտին։

Հայաստանի նախկին վարչապետների կողմից ակումբի նիստից հրաժարվելու մասին տեղեկություն չկա։

Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանից բացի, անկախ Հայաստանն ունեցել է 12 վարչապետ, որոնցից`Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին խորհրդարանի վրա կատարված ահաբեկչական գրոհի հետևանքով, իսկ ամենաերկարը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Անդրանիկ Մարգարյանը (2000–2007 թթ.), ով մահացել է 2007 թ.–ին։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: