485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել Հայաստանում բարեփոխումների իրականացման առաջարկություններով
21:54
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրահանձնաժողովը հրապարակել է «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը» զեկույցը, որն ընդգրկում է Հայաստանում բարեփոխումների իրականացման առաջարկություններ։ Զեկույցի բովանդակությունը չորեքշաբթի լրագրողներին ներկայացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։

Եվրահանձնաժողովը հրապարակել է «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը» զեկույցը, որը հրապարակվել է մարտի 25–ին Բրյուսելում, բաղկացած է երկրների ու տարածաշրջանների վերաբերյալ առանձին փաստաթղթերից։ Հայաստանին վերաբերող բաժնում ներկայացված են 2014 թվականին բարեփոխումների իրականացման ջանքերը, ինչպես նաև հաջորդ տարվա առաջարկությունները։

«Այդ զեկույցը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալ–տնտեսական իրավիճակի գնահատականն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի զարգացմանը ժողովրդավարության ուղղությամբ, ապա նա դրա կայացման աշխատանքային դաշտ ունի։ Մի շարք չափանիշներ և իրավական նորմեր համապատասխանեցվել են եվրոպականի, բայց դրանք դեռ պիտի կիրառվեն»,– ասաց Հրիսթեան։

Զեկույցում կան մի քանի դրույթներ, որոնք պետք է իրականացնել Հայաստանում առաջիկա տարիների ընթացքում։

Մասնավորապես, մինչև Հայաստանում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն առաջարկվում է նախաձեռնել ընտրական օրենսգրքի փոփոխություններ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիրեկտիվների համաձայն, ընդունել և իրականացնել խտրականության դեմ լիարժեք օրենսդրություն, քննել ակտիվիստների վրա հարձակման դեպքերը։

«Եվրահանձնաժողովը կոչ է անում Հայաստանին օժանդակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ստանձնած պարտավորությունները, խուսափել գործողություններից և հայտարարություններից, որոնք հանգեցնում են խաղաղ գործընթացին խանգարող լարվածության էսկալացիայի»,– նշեց Հրիսթեան։

Զեկույցում նաև առաջարկվում է արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները, ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը։

Զեկույցում նաև կոչ է հնչում միջազգային օրենսդրությունը և առևտրի հետ կապված Հայաստանից առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտահանման դիվերսիֆիկացման նպատակով չափանիշների ներդաշնակեցման վերաբերյալ։

Եվրոպական հարևանության քաղաքականությունը գործարկվել է 2004 թվականին և վերանայվել է 2011 թվականին, այսպես կոչված, «արաբական գարունից» հետո։ Ծրագրի նպատակն է` օժանդակել գործընկերներին ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման ճանապարհին գտնվող բարեփոխումներում, նպաստել նրանց տնտեսական զարգացմանը և առաջ տանել գործընկերությունը հասարակության հետ միջպետական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ։ Հարևանության քաղաքականության շրջանակում ԵՄ–ն ուժեղացնում է գործակցությունը քաղաքականության և անվտանգության ոլորտներում, օժանդակում է տնտեսական և սոցիալական զարգացմանը, օգնում աշխատատեղերի ստեղծման հարցում, ամրապնդում է առևտուրը և այլ հատվածներում գործակցությունը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։