481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Չինաստանի ղեկավարները գործակցության խորացման և զարգացման հռչակագիր են ստորագրել
18:50
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-28–ին պաշտոնական այցով Չինաստանում է` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցինփինի հրավերով։

Հռչակագիրը ստորագրվել է` ելնելով հետագայում երկկողմ բարեկամական գործակցությունը շարունակելու ընդհանուր ձգտումից, ինչպես նաև հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների գործակցության խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ կողմերը այսուհետ ևս կշարունակեն զարգացնել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները։ Նրանք նաև համարում են, որ հայ-չինական հարաբերությունների առողջ և կայուն զարգացման քաղաքական հիմքն են կազմում երկու երկրների առանցքային շահերին և մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ փոխադարձ համաձայնությունը և աջակցությունը։

Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։

Հռչակագրում նշվում է նաև, որ կողմերն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար, համաձայն են հետագայում ևս ակտիվացնել երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերը, ընդլայնել կառավարությունների, օրենսդիր մարմինների, կուսակցությունների, բանակների և հասարակական միավորումների միջև կապերն ու համագործակցությունը։

Կողմերը կարևորում են նաև գործակցության ընթացքում առևտրատնտեսական հարաբերությունները։ Չինական կողմը խրախուսում և աջակցում է իր ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում։

Կողմերը մանրամասնորեն կքննարկեն երկրների միջև ֆինանսական գործակցության զարգացումը, ինչպես նաև նշում են գիտահետազոտական հաստատությունների, ԶԼՄ-ների, մշակույթի, գիտության և տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանման, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում։

Կողմերը դրականորեն կքննարկեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև առաջիկա 5 տարիների համագործակցության ծրագրի կնքման հարցը, փոխադարձ աջակցություն կցուցաբերեն այնպիսի խոշոր միջոցառումների նախապատրաստման և անցկացման հարցում, ինչպիսիք են Հայաստանում չինական մշակույթի և Չինաստանում հայկական մշակույթի օրերը։
 
Հռրակագրում կողմերը միահամուռ դատապարտում և հաստատապես հանդես են գալիս ահաբեկչության դեմ՝ ցանկացած ձևերով և դրսևորումներով, պատրաստ են հետագայում ակտիվացնել ՄԱԿ-ի Կանոնադրության և համապատասխան միջազգային հակաահաբեկչական փաստաթղթերի շրջանակներում երկու երկրների իրավապահ, անվտանգության և պաշտպանության մարմինների միջև կապերն ու համագործակցությունը, համատեղ պայքարել ահաբեկչության, փողերի լվացման, թմրանյութերի անօրինական շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության այլ ձևերի դեմ։

Նշվում է, որ կողմերը հետագայում ևս կակտիվացնեն երկխոսությունն ու փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների շրջանակներում, կպահպանեն սերտ կապերը և համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերով` երկու երկրների զարգացման համար բարենպաստ միջազգային պայմաններ ստեղծելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: