478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Ոչ միայն թուրքական իշխանությունները, այլ նաև հայկական համայնքի ներկայացուցիչներից ոմանք են խոչընդոտում Պոլսի պատրիարքի ընտրությունները. փորձագետ
14:56
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կոստանդնուպոլսի նոր Պատրիարքին հնարավոր չի լինում ընտրել ոչ միայն Թուրքիայի իշխանությունների մոտեցման, այլ նաև Ստամբուլի հայկական համայնքի որոշ ներկայացուցիչների դիրքորոշման պատճառով, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Կոստանդնուպոլսի Հայ Պատրիարքի ընտրությունները ձախողվում են ոչ միայն թուրքական իշխանությունների, այլ նաև հայկական համայնքի որոշ ներկայացուցիչների, այդ թվում` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պատճառով», – նշեց Մելքոնյանը։

Նրա խոսքով` Պոլսի Հայ Պատրիարքը միակ կառույցն է, որը պատասխանատվություն է կրում Թուրքիայում բնակվող հայերի համար, և նրա գործունեությունը հատկապես կարևոր է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համատեքստում։

«Ցավոք, Կոստանդնուպոլսի պատրիարքարանում գործերն արդեն երկար ժամանակ բարձիթողի վիճակում են Մեսրոպ Պատրիարք Մութաֆյանի անբուժելի հիվանդության և նոր ընտրություններ անցկացնելու անհնարինության պատճառով», – ավելացրեց Մելքոնյանը։   

Փորձագետը հիշեցրեց, որ վերջերս Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ արդեն դիմել է Թուրքիայի իշխանություններին ընտրություններ անցկացնելու հարցով, սակայն նրանք պնդում են, թե ոչ մի դիմում չեն ստացել։ «Ստացվում է, որ բարձրաստիճան հայ հոգևորականի հայտարարությունները սու՞տ են», – ասաց Մելքոնյանը։

Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի մասին` Մելքոնյանը նշեց, որ արդեն հայտնի են միջոցառումները, որոնք այդ օրերին պետք է անցկացնի Կոստանդնուպոլսի Պատրիարքարանը։

Նա ընդգծեց, որ Կոստանդնուպոլսի Պատրիարքարանում և նրա ենթակայության տակ գտնվող 42 եկեղեցիներում ապրիլի 23–ին զանգերը չեն հնչի, ինչպես մնացած բոլոր հայկական եկեղեցիներում` ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանձնարարության։

«Կոստանդնուպոլսի Պատրիարքարանը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիերարխիկ աթոռներից է, ըստ էության, չի կատարում նրա կարգադրությունները», – նշեց Մելքոնյանը։

Միաժամանակ նա նշեց, որ արքեպիսկոպոս Աթեշյանը նախատեսում է այդ օրերին Կոստանդնուպոլսի Պատրիարքարանում հոգեհանգստի կարգ մատուցել ոչ միայն հայերի, այլ նաև թուրքերի համար, ինչը «ընդհանուր ցավ» անվանումն ունեցող թուրքական քարոզչության մի մասն է։ «Այս քարոզչության նախաձեռնողը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է», – ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքերով` կան տվյալներ, որ ապրիլի 24–ին Չանակկալում (Գալիպոլի) ևս հոգեհանգստի կարգ կմատուցվի 1915 թ.–ին Գալիպոլիի ճակատամարտում զոհված հայերի և թուրքերի համար։ «Կարծում եմ, որ սա բավականին ճնշող է և խոսում է այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները եկեղեցու և նրանց ենթակայության տակ գտնվող Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի օգնությամբ փորձում են ևս մի բաժանարար գիծ անցկացնել», – ասաց փորձագետ։

Նրա խոսքով` կա ևս մի կարևոր ծիսակարգային խնդիր։ Ապրիլի 23–ին Հայաստանում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ, իսկ եկեղեցական ծեսերի համաձայն` սրբերի համար հոգեհանգստի կարգ չեն մատուցում։

Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ապրիլի 24–ին Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել։ Երևանը համարում է, որ Անկարայի այդ քայլը միջազգային հանրության և համաշխարհային առաջնորդների ուշադրությունը Ցեղասպանության տարելիցից շեղելու փորձ է։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: