483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ–ի ընդունած բանաձևը պատմական իրադարձություն է. ասորական ասոցիացիայի նախագահ
01:41
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության մասին բանաձևը, որն ընդունել է ՀՀ ազգային ժողովը, պատմական իրադարձություն է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը։

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի նիստի ժամանակ միաձայն կողմ է քվեարկել Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևին։

«Ողջունում ենք ընդունված բանաձևը։ Մենք մի քանի տարի բանակցություններ ենք վարել այդ բանաձևի ընդունման նախաձեռնողների հետ։ Եվ այսօր տեղի ունեցավ այդ պատմական իրադարձությունը», – ասաց Միխայլովը։

Նրա խոսքով` երբ մի քանի տարի առաջ Երևանում տեղադրվեց ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, երկրում կասկած կար` արդյո՞ք այդ իրադարձությունները կարելի է համարել ցեղասպանություն։

«Սակայն այսօր մենք կարող ենք հաստատել, որ մեր երկիրը ճանաչեց ցեղասպանությունը։ Խորհրդարանի այս որոշումը նշանակում է, որ ողջ աշխարհի հայկական, հունական և ասորական համայնքները համատեղ պայքարում են 1915–1923թթ.–ին հայերի և այլ քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման համար։ Այս համատեղ պայքարը դառնում է ավելի արդյունավետ ՀՀ ԱԺ–ի որոշումից հետո», – նշեց Միխայլովը։

Միխայլովի խոսքով` երեք համայնքներին ավելի հեշտ է պայքարել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, այն ներկայացնում է Շվեդիայում, Ավստրալիայում, ԱՄՆ–ի նահանգներում հայերի, ասորիների և հույների ցեղասպանության բանաձևերի ընդունման փորձը։

Բանաձևի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Առաջնորդվելով ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի` 1946 թվականի դեկտեմբերի 11–ի 96 (1) բանաձևով, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի` ՄԱԿ–ի` 1948 թվականի դեկտեմբերի 9–ի կոնվենցիայով», Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության ՄԱԿ–ի` 1968 թվականի նոյեմբերի 26–ի կոնվենցիայով, ինչպես նաև մարդու իրավունքների մասին մյուս բոլոր միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, հաշվի առնելով դարերի խորքից եկող հայ, հույն և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները` Հայաստանի Ազգային ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը»։

«Իլիոս» հունական համայնքի ներկայացուցիչ Սլավա Ռաֆայելիդիսն իր հերթին նշեց, որ համայնքը շնորհակալ է, որ այս հարցը քննարկվել է ԱԺ–ում և ընդունվել է նման բանաձև։

«Մենք տեսնում ենք, որ ինչպես Օսմանյան Թուրքիայի տարածքում, այնպես էլ Ռուանդայում և այլ վայրերում իրականացված բոլոր ցեղասպանությունները պետք է դատապարտվեն, այդ դեպքում դրանք չեն կրկնվի։ Եթե թուրքերին ժամանակին դատապարտեին, ապա չէին լինի ուրիշ ցեղասպանություններ», – նշեց Ռաֆայելիդիսը

Ասորիների ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Տարբեր տվյալներով` ոչնչացվել է մոտ 800 հազար ասորի։

Մայիսի 19–ը Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օրն է։ 1915 թվականի մարտին Զմյուռնիա (այժմ` Իզմիր) քաղաքի մոտակայքում և Պոնտոսի մերձսևծովյան տարածաշրջանում երիտթուրքերն իրականացրել են հույների կոտորած։ Նրանք դրանից ոչ շատ առաջ զորակոչվել են թուրքական բանակ։

Թուրքիայի հույն բնակչության էթնիկ զտումներն իրականացնում էին թուրք ազգայնականները` Մուստաֆա Քեմալի ղեկավարությամբ, 1919-1922 թվականների հույն–թուրքական պատերազմի ժամանակ։  Հենց 1919 թվականի մայիսի 19–ին Սամսունում Քեմալի` ափ իջնելու օրն էլ համարվում է պոնտացի հույների ցեղասպանության օրը։ Հույների ցեղասպանության զոհերի թիվը տարբեր գնահատականներով, կազմում է 350 հազարից մինչև 1.2 մլն մարդ։ -0-Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
02:05
01 Նոյեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
19:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
00:49
26 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
03:07
25 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
01:23
25 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
21:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
03:10
20 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
22:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
21:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
02:19
19 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
01:10
17 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: