484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Եվրաինտեգրման քաղաքականությունը չի հակասում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը. փորձագետ
16:56
24 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրաինտեգրման քաղաքականությունը չի հակասում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը։

«Կա հետաքրքիր ձևակերպում` որքան շատ հակասություններ փորձենք գտնել, այնքան շատ կլինեն դրանք։ Խնդիրն այն է, որ ելնելով Հայաստանի շահերից` մենք փնտրենք նմանություններ` հետևելով «և...և» քաղաքականությանը», – ասաց Բեքարյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով` ԵՏՄ–ն տնտեսական միություն է, և այստեղ կարևոր է տնտեսական բաղադրիչը։

«ԵՄ–ի դեպքում մենք գործ ունենք ավելի լայն օրակարգի հետ, որն ընդգրկում է նաև տնտեսական բաղադրիչը, որն անհրաժեշտ է պարտադիր զարգացնել», – ասաց Բեքարյանը` նշելով, որ այս պահին Հայաստանը պատրաստակամություն է դրսևորում զարգացնել հարաբերությունները ԵՄ–ի հետ։

Նրա խոսքերով` վերլուծելով Ռիգայի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի և ԵՄ–ի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները` կարելի է եզրակացնել, որ անորոշության և խորհրդակցությունների ժամանակահատվածը Հայաստանի և ԵՄ–ի հարաբերություններում ավարտվել է։

«Հիմա մենք սպասում ենք, որ ԵՄ երկրները պետք է բանակցողներին տրամադրեն մանդատ` իրավաբանական փաստաթղթի քննարկման և կնքման համար։ Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մինչև Ռիգայի գագաթնաժողովը կամ դրա ընթացքում, ինչից հետո Հայաստանի և ԵՄ–ի միջև կկնքվի նոր փաստաթուղթ», – ասաց Բեքարյանը։

Նրա կարծիքով` փաստաթուղթը քաղաքական մասով կլինի Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի փոքր–ինչ ձևափոխված տեսակը։ Կկատարվեն փոփոխություններ տնտեսական մասում` հաշվի առնելով ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանն ու ԵՄ–ն մտադիր են համագործակցության համաձայնագիր ստորագրել մայիսի 21–22–ը նախատեսված Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, որտեղ ներառված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: