478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԺ–ում Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը կկայանա մարտի 24–ին
16:42
23 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովում երեքշաբթի` մարտի 24–ին, կկայանա քվեարկություն Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ։

Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի սկսել է բանաձևի քննարկումը։ Չնայած որոշ, այդ թվում` խմբագրական հարցերով առկա տարաձայնություններին` խորհրդարանի բոլոր խմբակցությունները հայտարարել են բանաձևի ընդունման օգտին քվեարկելու պատրաստակամության մասին։

Բանաձևի տեքստում, մասնավորպես, ասվում է. «Առաջնորդվելով ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի` 1946 թվականի դեկտեմբերի 11–ի 96 (1) բանաձևով, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի` ՄԱԿ–ի` 1948 թվականի դեկտեմբերի 9–ի կոնվենցիայով», Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության ՄԱԿ–ի` 1968 թվականի նոյեմբերի 26–ի կոնվենցիայով, ինչպես նաև մարդու իրավունքների մասին մյուս բոլոր միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, հաշվի առնելով դարերի խորքից եկող հայ, հույն և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները` Հայաստանի Ազգային ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը»։

Բանաձևի նախնական տեքստում որպես իրականացված Ցեղասպանության ժամանակահատված նշվում էին 1915-1923 թվականները, սակայն, խորհրդարանը որոշեց չհիշատակել այդ ժամանակահատվածը, քանի որ, տարբեր տվյալներով, հույների և ասորիների ջարդեր կատարվել են նաև մինչև 1915 թվականը։

Բանաձևի նախագիծը կազմել են Հայաստանի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունների ներկայացուցիչները։

Ասորիների ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Տարբեր տվյալներով, ոչնչացվել է մոտ 800 հազար ասորի։

Մայիսի 19–ը փոքրասիացի հույների ցեղասպանության Հիշատակի օր է։ 1915 թվականի մարտին Սմիռնա (այժմ` Իզմիր) քաղաքի մոտակայքում և Պոնտի մերձսևծովյան տարածաշրջանում երիտթուրքերն իրականացրել են հույների կոտորած։ Նրանք դրանից ոչ շատ առաջ զորակոչվել են թուրքական բանակ։

Էթնիկ զտումները Թուրքիայի հույն բնակչության նկատմամբ ակտիվ կատարում էին թուրք ազգայնականները Մուստաֆա Քեմալի ղեկավարությամբ 1919-1922 թվականների հույն–թուրքական պատերազմի ժամանակ։  Հենց 1919 թվականի մայիսի 19–ին Սամսունում Քեմալի` ափ իջնելու օրը և համարվում է պոնտացի հույների ցեղասպանության օրը։ Հույների ցեղասպանության զոհերի թիվը տարբեր գնահատականներով, կազմում է 350 հազարից մինչև 1.2 մլն մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: