482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ-ի հարցեր քննարկելու համար Եվրասիական փորձագիտական ակումբն առաջարկում է ՀՀ-ում անցկացնել ամենամյա համաժողով
19:59
21 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրասիական փորձագիտական ակումբն առաջարկում է Հայաստանում անցկացնել «Երևանյան եվրասիական ընթերցումներ» խորագրով ամենամյա համաժողով` ԵՏՄ երկրների մտավորականության ներկայացուցիչների և գործարարների մասնակցությամբ` միության շրջանակում ապագա համագործակցությունը քննարկելու համար:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանի խոսքերով` նրանք ուսումնասիրել են ԵՏՄ շրջանակներում ընթացող ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական քննարկումների տարբեր ձևաչափեր և գտել են նոր ուղղություն:

«Այդ ուղղությունը շատ հարմար է Հայաստանի համար,  այն լավ հնարավորություն է ԵՏՄ-ի շրջանակում ըստ արժանվույն ներկայանալու համար: Առաջարկում ենք ամեն տարի սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կազմակերպել «Երևանյան եվրասիական ընթերցումներ» խորագրով համաժողովը`մտավորականության` կրեատիվ, ոչ ստանդարդ մտածելակերպ ունեցող ներկայացուցիչների, լրագրողների, դիվանագետների, գիտնականների և գործարարների մասնակցությամբ», - ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքերով` միայն գործարար ուղղվածություն ունեցող միությունը չի կարող մեծ հեռանկար ունենալ առանց հումանիտար համագործակցության, մարդկային կապերի ամրապնդման և հորիզոնական կապերի ստեղծման, որտեղ կարող են համագործակցել համախոհները:

«Կարծում ենք, որ Հայաստանի մտավոր ներուժը իրավունք է տալիս հուսալու, որ Հայաստանը կդառնա այն վայրը, որտեղ ողջ Եվրասիական միությունը, ի դեմս իր ներկայացուցիչների, հնարավորություն կունենա քննարկել ապագա զարգացման կարևոր հարցերը», - նշեց Սաֆարյանը:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքերով` նման համաժողովի անցկացումն ավելի քան ժամանակին է:

«Մեկ կարևոր գործոն կա: Հարկավոր է ձևավորել ժամանակակից աշխարհի ընկալումը, նույնիսկ պրոֆեսիոնալները շատ խնդիրներ ունեն` կապված համաշխարհային գործընթացների ընկալման հետ: Այս համաժողովը չպետք է կրի պարզապես միջոցառման բնույթ, այն պետք է աշխատանքի սկիզբ լինի: Այն կարող է լավ հարթակ լինել ցանցային աշխատանքի համար, ինչը կծառայի ողջ միության անվտանգության ամրապնդմանը», - ասաց Հարությունյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։