481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան–ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կոչ է արել ԵՄ բոլոր անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
17:46
20 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստան–ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն իր եզրափակիչ հայտարարության մեջ կոչ է արել ԵՄ բոլոր անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հանձնաժողովի նիստն անցել է Երևանում մարտի 19–20–ը։

Ընդունված փաստաթղթում նշվում է, որ հանձնաժողովը լիահույս է, որ այս կապակցությամբ անցյալից մնացած ժառանգությունը կարող է հաղթահարվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ՝ առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն փակված սահմանի բացմամբ, ուստի աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, հուսով, որ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում որևէ երկրի մեկուսացմանը վերջ դնելուն:

Հանձնաժողովը լիովին աջակցում է Արևելյան գործընկերության շրջանակներում կիրառվող առաջանցիկ տարբերակման մոտեցմանը՝ գործընկերների տարբեր աստիճանի հնարավորություններին և ցանկություններին համապատասխան: Այնուամենայնիվ, վստահ է, որ Եվրոպական միության համար տարածաշրջանային մոտեցումը կարևոր է` Հարավային Կովկասի տնտեսության զարգացմանն ու կայունությանն արդյունավետորեն նպաստելու համար: Այս կապակցությամբ, ընդգծում է այն կարևորությունը, որ տրվում է տարածաշրջան, ներառյալ Լեռնային Ղարաբաղ, ԵՄ ներկայացուցիչների մուտքն անվերապահ ապահովելուն:

Հանձնաժողովը նաև խորապես ցավում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մարդկային կորուստների համար և ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում՝ աջակցելու վստահության մթնոլորտի հետագա ձևավորմանը՝ բոլոր կողմերի միջև խաղաղության, հաշտեցման և  վստահության ամրապնդման գաղափարները տարածելու համար, ուստի, դատապարտում է բոլոր կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մտավորականների շփումները խոչընդոտող գործողությունները:

Հանձնաժողովի անդամները համոզված են, որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության ու Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին ստանձնել քաղաքական առավել լայն հանձնառություն, միևնույն ժամանակ, խստորեն դատապարտելով հրադադարի մասին համաձայնագրի բոլոր խախտումները և հիշեցնելով վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների կարևորությունը՝ ներառյալ շփման գծից դիպուկահարների դուրս բերումը։.
 
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: