478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը դեռևս թեկնածուներ չի ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ. նախարար
16:57
19 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները դեռևս թեկնածուներ չեն ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ի նիստում որոշում է ընդունել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին` երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում կլինեն` կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների և արդարադատության նախարարներ Գագիկ Խաչատրյանը և Հովհաննես Մանուկյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Բարձրաստիճան պետպաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահը, ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի նախագահը, համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Խորհուրդը դիտարկվում է որպես  երկրում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների համակարգման հիմնական մարմին։

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներն արդեն սկսվել են։ Ներկա պահին հանձնաժողով ձևավորելու գործընթացն է ընթանում։ Արդեն դիմումներ են ուղարկվել համապատասխան խմբակցություններ թեկնածություններ ներկայացնելու համար։ Հուսով եմ, որ այդ խմբակցություններն, ամեն դեպքում, անուններ կներկայացնեն», - ասաց Մանուկյանը։

Մեկնաբանելով վերջերս հրապարակված հասարակական կազմակերպությունների հայտարարությունը, որոնք պահանջում էին Խորհրդում հասարակական հատվածի ներկայացուցիչների թիվն ավելացնել, նախարարը նշեց, որ ստացել է այդ դիմումը, սակայն տվյալ պահին կառավարության կողմից հաստատված Խորհրդի կազմը չի փոփոխվի։

«Հուսով եմ, որ հասարակական կազմակերպությունները, որոնք փորձ ունեն և զգում են իրենց պատասխանատվությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում, ամեն դեպքում կմասնակցեն Խորհրդի աշխատանքներին», - ավելացրեց նա։

Նոր կառույցի հիմնական գործառույթների թվում կլինեն հակակոռուպցիոն ռազմավարության և ծրագրի քննարկումը և հաստատումը, միջոցառումների  իրականացման համակարգումը և վերահսկողությունը, ինչպես նաև համապատասխան կառույցներին առաջարկների ներկայացումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։