481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ կառավարությունների ղեկավարները մայիսին Աստանայում կքննարկեն հակաճգնաժամային գործողությունները
15:52
19 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 29-ին Աստանայում կքննարկեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման համատեղ գործողությունները, հինգշաբթի Մինսկում հայտարարեց Համագործակցության գործադիր տնօրեն Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաջին տեղում (հանդիպման օրակարգում — խմբ.) ֆինանսատնտեսական իրավիճակի արդիական հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների համատեղ գործողությունների ծրագիրն է», — ասաց Լեբեդևը լրագրողներին։

Նա հիշեցրեց, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները 2014 թ. նոյեմբերին, քննարկելով տնտեսական վիճակը ԱՊՀ տարածքում, որոշում ընդունեցին նման ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին։ «ԱՊՀ գործկոմը և Համագործակցության երկրների փորձագետները ծրագիրը մշակել են։ Այն կներկայացվի կառավարությունների ղեկավարների ստորագրմանը»,- հայտնեց Լեբեդևը։

Նա տեղեկացրեց, որ 14 կետից բաղկացած ծրագիրը սահմանում է ֆինանսատնտեսական ոլորտում երկրների փոխգործակցության ուղղությունները մոտակա ամիսներին։ «Այդ ծրագրի գլխավոր նպատակը համատեղ ուժերով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները մեղմելն է», — ասաց ԱՊՀ գործկոմի ղեկավարը։

Նա հայտնեց, որ հանդիպման օրակարգն ընդհանուր առմամբ ներառում է 20 հարց և նախատեսում է 23 փաստաթղթի ստորագրում։

Օրակարգի նախագիծը հինգշաբթի քննարկվում է Մինսկում ԱՊՀ երկրների լիազոր ներկայացուցիչների մշտական խորհրդի և ԱՊՀ Տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: