477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կապահովի արտասահմանյան ներդրումների աճ և երկրի տնտեսական զարգացում. Սարգսյան
22:19
18 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը կապահովի արտասահմանյան ներդրումների աճ և երկրի տնտեսական զարգացում, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիահամաժողովի ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանի անկախության հռչակման պահից կարևոր գերակայություն է շարունակում մնալ ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին։

«Հաշվի առնելով մեր երկրի տնտեսության ներկայիս կառուցվածքը, արտահանման աշխարհագրությունը, ԵՏՄ անդամ-պետությունների հետ ունեցած տնտեսական կապերը, ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նախագահի` այս ամենը բնականաբար կնպաստի ՀՀ-ում նոր աշխատատեղերի բացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճին և առհասարակ, մեր տնտեսության զարգացմանը:

Նախագահը միաժամանակ ընդգծեց, որ ԵՏՄ–ին անդամակցությունը չի նշանակում այլ գործընկերների հետ հարաբերությունների կրճատում, ինչի մասին վկայում է Հայաստանի ակտիվ գործակցությունը և ինտենսիվ կապերը ԵՄ երկրների հետ։

«Վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ ընդունել (ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության մասին), որը բխում է մեր քաղաքացիների շահերից, առավել ևս, որ Ազատ առևտրի մասին պայմանագիրը և ԵՄ–ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար տնտեսական այդքան բարենպաստ պայմաններ չեն ապահովել, ինչպես ԵՏՄ–ն, որտեղ միայն գազի գնի զեղչերը մի քանի անգամ գերազանցում են Եվրամիության հետ ասոցացման բոլոր առավելությունները»,– ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ ԵՏՄ–ի երկրների հետ Հայաստանը տասնամյակներ շարունակ տնտեսական հարաբերություններ ունի, հարյուր հազարավոր ընտանիքներ աշխատում են Եվրասիական տնտեսական միության երկրներում, հաստատված են գյուղատնտեսական արտադրանքի, տարբեր ապրանքների մատակարարումները։

Նախագահը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները միշտ բարձր մակարդակի վրա են եղել և դրանց զարգացման համար գլխավոր խնդիրը ռուսական տնտեսության վերականգնումն է։

«Այսօր գրանցվել է Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը` գրեթե 50 տոկոսով ռուբլու արժեզրկման պատճառով լուրջ բարդությունների է բախվել, նաև կրճատվել են ներդրումները, սակայն դժվարություններ լինում են բոլորի մոտ»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանը ԵՏՄ լիարժեք անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: