+22
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան. Հայոց ցեղասպանության 100–ամյակի միջոցառումները համամարդկային արժեքների ցանկացած ոտնձգություն կանխելու կոչ են
21:39
18 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–ամյակի միջոցառումները միայն համահայկական բնույթ չեն կրում, այլ համամարդկային արժեքների ցանկացած ոտնձգություն կանխելու յուրօրինակ կոչ են, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին անդամակցում են հայկական խոշորագույն բոլոր կառույցների ղեկավարները: Հանձնաժողովի կողմից ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որում ամրագրված է հայ ժողովրդի հավաքական կամքը և որում վերահաստատվում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար»,- չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիաֆորումի ընթացքում։

Սարգսյանը նշեց, որ հրավերներ են ուղարկվել աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների՝ ապրիլի 24-ին գալու Հայաստան և այդպիսով ցեղասպանության հանցագործության անթույլատրելիության մասին հզոր ուղերձ հղելու աշխարհին:

Նա ասաց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր պայքարն ընդդեմ ցեղասպանության հանցագործության նաև միջազգային կազմակերպություններում: 2013թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: «Այս տարի ևս առաջարկելու ենք նոր բանաձևի նախագիծ»,– ասաց նա։

Պետության ղեկավարի խոսքով` ոգևորիչ է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները ևս անմասն չեն Հայաստանի նախաձեռնություններից, ավելին՝ իրենց ծանրակշիռ ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

«Մենք հավերժ երախտապարտ ենք բոլոր այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք այդ արհավիրքի տարիներին և դրանից հետո ապաստան են տվել մեր ժողովրդի հազարավոր զավակների՝ տալով նրանց հնարավորություն վերապրելու և պահպանելու սեփական ինքնությունը, դառնալու տվյալ երկրների հասարակությունների լիարժեք անդամներ»,– ասաց նա։

ԵԺԿ քաղաքական համաժողովի՝ մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունումը լուրջ քաղաքական ուղերձներ է պարունակում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտման վերաբերյալ՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական անցյալին:

«Եվրոպայի խոշորագույն և ամենաազդեցիկ քաղաքական ուժի նման դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, անշուշտ, պետք է ուղղորդիչ դեր խաղա համաեվրոպական կառույցների և Եվրամիության անդամ պետությունների համար»,– հավելեց նա։

ԵԺԿ քաղաքական մարտի 3-ին Բրյուսելում Հայոց ցեղասպանության բանաձև ընդունեց, որում դատապարտեց հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը, որը ծրագրել և իրականացրել էին Օսմանյան կայսրությունը և Թուրքիայի այլ ռեժիմները 1894-1924 թվականներին։ Փաստաթղթում նշվում է, որ խոսքն էթնիկ գործոններով պայմանավորված` մարդկանց բնաջնջման հանցագործությունների մասին է, որոնք ուղղված են հայկական բնակչության և դրա մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: