478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրանեսթ» ԽՎ–ն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
22:02
17 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Երևանում անցկացվող «Եվրանեսթ» ԽՎ–ի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունվել։

Բանաձևն ընդունվել է 33 «կողմ» և 4 «դեմ» ձայներով։

«Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի խոսքով` հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատում Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձևերի քննարկման ցանկացած հնարավորությունը։

«Այս բանաձևի գլխավոր նպատակն է դատապարտել մարդու իրավունքների խախտումներն ու մարդկության դեմ կատարվող հանցագործությունները։ Ոչ մի ցեղասպանական հանցագործություն չի կատարվում մեկ օրում և ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ջարդն իրականացրածը ճանաչում է իր հանցագործությունը։ Ժամանակակից Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է վերջակետ դնի 20–րդ հարյուրամյակի առաջին Ցեղասպանության ժխտման հարցում` հրաժարվելով պատմությունը խմբագրելու անհաջող փորձերից», – ասել է Զաքարյանը։

Նրա խոսքով` 2015 թվականը իրագործված ցեղասպանությունները ճանաչելու և նոր ցեղասպանություններ չթույլատրելու համար մղվող պայքարի նոր փուլ է։

«Հայոց ցեղասպանությունը, հրեաների կենդանի այրումը, հույների, ասորիների, Փոքր Ասիայի մյուս քրիստոնյաների ցեղասպանությունները, Դարֆուրի, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, ինչպես նաև այլ ակտերն արժանի են դատապարտման մարդկության կողմից։ Հիշեցնեմ, որ ժամանակին Հիտլերն իր ծրագրերն իրականացնելուց առաջ ասել էր ` «ո՞վ է այսօր հիշում հայերի ջարդի մասին»», – նշեց Զաքարյանը։

Պատգամավորի խոսքով` 20–րդ դարի առաջին ցեղասպանության փաստերով է Ռաֆայել Լեմկինը սահմանել այդ եզրույթը։

«Բանաձևի ընդունումը կլինի մեր ընդհանուր ներդրումը ցեղասպանությունների ճանաչման գործում։ Կոչ եմ անում լինել Ցեղասպանությունը վերապրած համախմբված ժողովուրդների կողքին», – ընդգծել է Զաքարյանը։

«Եվրանեսթ» ԽՎ–ի պատգամավորների մեծ մասը կողմ են հանդես եկել բանաձևին, որը կնպաստի նոր ցեղասպանությունների կրկնության կանխարգելմանը։ Գերմանացի պատգամավոր Կուրտ Ֆլեկենշտեյնը, մասնավորապես, ընդգծել է, որ «անհնար է կառուցել լավ ապագա` չընդունելով ցեղասպանության փաստը», իսկ խորհրդարանական Տատյանա Զդանովկան նշել է, որ հայերի դեմ կատարված հանցագործությունն ամբողջությամբ համապատասխանում է «ցեղասպանություն» սահմանմանը «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ–ի կոնվենցիայում, և «պետք չէ սպասել ևս 100 տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»։

Բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել ուկրաինացի խորհրդարանական Սերգեյ Ալեքսևը` նշելով, որ նրանց դիրքորոշումն այս հարցում չի համընկնում հայկական դիրքորոշման հետ, քանի որ Հայաստանը չի աջակցում Ուկրաինայի նկատմամբ կիրառվող ռուսական ագրեսիայի մասին ուկրաինական դիրքորոշմանը, ինչպես նաև Գոլոդոմորի ճանաչման հարցում։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանը մարտի 17–18–ին առաջին անգամ անցկացվում է Երևանում։ Նստաշրջանի օրակարգը ներառում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների չորս հիմնական զեկույցները, որոնք վերաբերում են 2014–2020 թթ.–ին համագործակցության հարցերին «Եվրոպական հարևանության» ծրագրի և «Արևելյան գործընկերության» շրջանակում, ինչպես նաև հաղորդակցական, մշակութային երկխոսության, էներգետիկ անվտանգության հարցերին, այդ թվում` էներգիայի այլընտրանքային աղբյուրներին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: