486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն անթույլատրելի է. «Եվրանեսթ» ԽՎ–ի համանախագահ
21:12
17 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն անթույլատրելի է, երեքշաբթի հայտարարել է «Եվրանեսթ» ԽՎ–ի համանախագահ Հեյդի Հաուտալան Երևանում «Եվրանեսթ» ԽՎ–ի չորրորդ լիագումար նիստի բացման ժամանակ։

«Ադրբեջանցի քաղբանտարկյալները պետք է ազատվեն։ Այդ մարդկանց հետապնդումն իրենց հայացքների համար անթույլատրելի է», – հայտարարել է Հաուտալան։

Նա նաև ափսոսանք է հայտնել Երևանում անցկացվող լիագումարի նիստին ադրբեջանական պատվիրակության բացակայության կապակցությամբ։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանը մարտի 17–18–ին առաջին անգամ անցկացվում է Երևանում։ Նստաշրջանի օրակարգը ներառում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների չորս հիմնական զեկույցները, որոնք վերաբերում են 2014–2020 թթ.–ին համագործակցության հարցերին «Եվրոպական հարևանության» ծրագրի և «Արևելյան գործընկերության» շրջանակում, ինչպես նաև հաղորդակցական, մշակութային երկխոսության, էներգետիկ անվտանգության հարցերին, այդ թվում` էներգիայի այլընտրանքային աղբյուրներին։

«Եվրանեսթը», որտեղ ներկայացված են ԵԽ–ի և ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրում ներառված երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) խորհրդարանների պատգամավորները, «Արևելյան գործընկերության» խորհրդարանական բաղադրիչն է։ 

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, այն հաստատվել է 2008թ.–ին Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, պաշտոնապես հաստատվել է 2009թ.–ի մայիսին Պրահայում։

Ծրագրի նպատակն է ապահովել Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցումը` առանց ԵՄ անդամ դառնալու։ Ծրագրով նախատեսվում է էապես բարձրացնել քաղաքական փոխգործակցության մակարդակը, ապահովել նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրումը ԵՄ տնտեսության մեջ, ավելացնել նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալներն ու ուժեղացնել էներգետիկ անվտանգությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։