483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերության» քաղաքականությունը պետք է հաշվի առնի մասնակից երկրների առանձնահատկությունները. ԵԽ նախագահ
20:00
17 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը պետք է հաշվի առնի մասնակից երկրների առանձնահատկություններն ու կարիքները, նշվում է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ուղերձում, որը երեքշաբթի ընթերցել է նրա տեղակալ Ռիչարդ Չանեցկին Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացման ժամանակ։

«ԵՄ երկրները վերանայում են «Արևելյան գործընկերության» շրջանակը։ Այն պետք է հաշվի առնի մասնակից երկրների առանձնահատկություններն ու կարիքները։ «Ավելին ավելիի դիմաց, նվազ՝ նվազի դիմաց» մոտեցումը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենալու և դրանով են պայմանավորվելու օժանդակության ծրագրերը», – նշվում է Շուլցի ուղերձում։

Միաժամանակ ԵԽ նախագահը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել ԵՄ–ի հետ, ինչը կնպաստի բարեփոխումների հետևողականության ապահովմանը։

ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան իր հերթին ընթերցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆրեդերիկ Մոհերինիի ուղերձը, որտեղ ներկայացվել է «Արևելյան գործընկերություն» ծրագրի վեցամյա ուղին։

«Վեց տարի առաջ Պրահայում սահմանվեցին «Արևելյան գործընկերության» երկրների հետ ԵՄ համագործակցության հեռանկարները։ Այդ օրվանից մինչ հիմա մեծ առաջընթաց է ձեռք բերվել մեր հարաբերություններում։ Մենք ստորագրել ենք ասոցացման համաձայնագրեր մեր երեք գործընկերների հետ», – ընդգծել է նա։

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, այն հաստատվել է 2008թ.–ին Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, պաշտոնապես հաստատվել է 2009թ.–ի մայիսին Պրահայում։

Ծրագրի նպատակն է ապահովել Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցումը` առանց ԵՄ անդամ դառնալու։ Ծրագրով նախատեսվում է էապես բարձրացնել քաղաքական փոխգործակցության մակարդակը, ապահովել նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրումը ԵՄ տնտեսության մեջ, ավելացնել նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալներն ու ուժեղացնել էներգետիկ անվտանգությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։