484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամների հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունները
17:00
17 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Հայաստան–ԵՄ հարաբերություններն է քննարկել «Եվրանեսթ» «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթի» հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանն ընդգծել է, որ դեռևս 2012թ. Երևանում հյուրընկալվել է «Եվրանեսթի» Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը ևս արդյունավետ կլինի, և օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձևերը կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական և արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ-ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաև օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա քննարկումների թեմաներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին, այդ հարցում «Եվրանեսթի» ուրույն տեղին ու դերին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան խորհրդարանական հանդիպումները կարևոր հանգրվան կդառնան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։