484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական ՈԱԿ–ներն ազնիվ չգտնվեցին նշելու Երևանում Եվրանեստի ԽՎ նստաշրջանի իրական պատճառը. պատգամավոր
19:35
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպություններն ազնիվ չգտնվեցին նշելու Երևանում երեքշաբթի մեկնարկող Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում բացակայության իրական պատճառը, հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։

Երկուշաբթի կայացել է Եվրանեստ խորհրդարանական նստաշրջանի մասնակիցների և քաղաքացիական հատվածի մասնակիցների հանդիպումը Եվրանեստ ԽՎ հերթական նստաշրջանի շրջանակում։

«Ադրբեջանական կազմակերպություններն ավելի ազնիվ կլինեին, եթե բացահայտ ասեին, որ չեն կարող գալ նստաշրջանի։ Եթե մենք խոսում ենք Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների միջև վստահության մասին, ապա նմանատիպ հայտարարությունը մեզ կօգներ հասկանալ, որ նրանք կցանկանային մեզ հետ համագործակցել և չեն կարող գալ Երևան նրանցից չկախված պատճառներով, մասնավորապես, իշխող ռեժիմի ճնշման պատճառով»,– ասաց Պողոսյանը։

Պողոսյանն ընդգծեց այն փաստը, որ նստաշրջանին մասնակցում են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները, բացի Ադրբեջանից։

«Եվրանեստ»–ի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն առաջին անգամ կանցկացվի Երևանում 2015 թվականի մարտի 17-18–ին։ Նիստի օրակարգն ընդգրկում է Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների` «Եվրոպական հարևանության» և «Արևելյան գործընկերության» քաղաքականության, հաղորդակցությունների, մշակութային երկխոսության, էներգետիկ անվտանգության, այդ թվում` էներգիայի այլընտրանքային աղբյուրների հարցերին վերաբերող չորս հիմնական զեկույցներ։

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին նշեց, որ Եվրանեստ ԽՎ–ի աշխատանքները կարող են հաջողված և արդյունավետ լինել միայն փոխվսհատության մթնոլորտում։

«Եվրանեստի պես հարթակը գոյություն ունի նրա համար, որ ապրապնդվի գործակցությունն այնտեղ, որտեղ դա իրական է։ Եթե Արևելյան գործընկերության երկրների հասարակություններում չկա փոխվստահություն, ապա խորհրդարանականների համատեղ աշխատանքը նախապես դատապարտված է ձախողման։ Այդ իսկ պատճառով կարևորում ենք քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությունը»,– ասաց պատգամավորը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են հետագայում էլ օժանդակել քաղաքացիական հասարակության ակտիվ և պատասխանատու զարգացմանը։

«Եվրանեստը», որում ներկայացված են Եվրախորհրդարանի և «Արևելյան գործընկերության» (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ծրագրում ընդգրկված երկրների խորհրդարանների պատգամավորները, «Արևելյան գործընկերության» խորհրդարանական բաղկացուցիչն է։

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, նախաձեռնությունը հաստատվել է 2008 թվականին Բրյուսելում`ԵՄ գագաթնաժողովին, պաշտոնապես հիմնվել 2009 թվականին` Պրահայում։

Ծրագիրը ենթադրում է քաղաքական փոխգործակցության մակարդակի զգալի բարձրացում, խորհրդային նախկին հանրապետությունների ինտեգրում ԵՄ տնտեսությունում, նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ուժեղացում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։