481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կանցկացվի մայիսի 29-ին Աստանայում
14:49
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը ծրագրվում է անցկացնել մայիսի 29-ին Աստանայում, նշված է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, 2015 թվականի մարտի 19-ին Մինսկում, ԱՊՀ գործադիր կոմիտեում կանցկացվի մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերի հանձնաժողովի  համատեղ նիստը, որի ժամանակ կքննարկվի առաջիկայում Աստանայում նախատեսված հանդիպման օրակարգը։

«Մշտական ներկայացուցիչների խորհրդի և հանձնաժողովի անդամները կքննարկեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի օրակարգը, որը նախատեսված է անցկացնել Աստանայում այս տարվա մայիսի 29-ին։ Օրակարգում ներառված են հարցեր, որոնք վերաբերում են ֆինանսատնտեսական ոլորտի, նորարարությունների ոլորտի, անտառային տնտեսության և անտառային արդյունաբերության ոլորտների, միջտարածաշրջանային և սահմանային համագործակցության խորացմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ օրակարգի նախագծի կետերի մեծ մասը կազմում են մարդասիրական ոլորտի համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերը, օրակարգում ներառված են նաև անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարները կքննարկեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համակարգերի ստեղծմանը, ԱՊՀ երկրների տարածք ժամանող երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառմանը։

«Անցած տարին բավականին բարդ էր Համագործակցության երկրների համար։ Պատճառներից մեկը Ուկրաինայում տիրող հասարակական–քաղաքական վիճակի սրացումն էր, մյուսը` տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները։ 2014 թվականին Համագործակցության երկրների վրա նկատելի ազդեցություն ունեցավ և այս տարի էլ շարունակում է ունենալ աշխարհում տիրող ֆինանսատնտեսական բարդ իրավիճակը»,– ընդգծված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալով` այդ կապակցությամբ մշտական ներկայացուցիչների խորհուրդն ու տնտեսական հարցերի հանձնաժողովը  համատեղ նիստի ժամանակ կքննարկեն ԱՊՀ երկրների առևտրատնտեսական համագործակցության արդյունքները և 2015 թվականի հեռանկարները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: