484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Պուշկովը բացառել է ՌԴ–ի և ԱՄՆ–ի հարաբերությունների բարելավումը
14:43
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ի և ԱՄՆ–ի հարաբերություններն առաջիկայում չեն բարելավվի, կարծում է Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երբեմն մեզնից ոմանք լավատեսորեն նշում են, որ ճգնաժամը շուտով կավարտվի, և մեր հարաբերությունները կբարելավվեն Ամերիկայի հետ։ Ամերիկայի հետ ոչինչ էլ լավ չի լինի։ Դա արդեն հասկանալի է, քանի որ Ամերիկայի ամենազուսպ առաջնորդն Օբաման է։ Նրա օրոք մենք ունենք այն, ինչ ունենք»,– Պետդումայում միջազգային կոմիտեի նիստի ժամանակ ասել է նա։

Պուշկովի խոսքով` «նրանք, ովքեր հետևում են Օբամային, կա՛մ մեզ քաջածանոթ են, ինչպես Հիլարի Քլինթոնը, որն իմ կարծիքով Սիրիայում սարսափելի ճգնաժամի հեղինակն է և «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծման համահեղինակը, կա՛մ էլ հանրապետական կուսակցությունը ներկայացնող լիովին անմեղսունակ անձինք են»։

Պատգամավորը նշել է, որ այդ մարդիկ վտանգավոր են «իրենց ձեռնահաս, գրագետ չլինելու և աշխարհում կատարվածը չհասկանալու պատճառով, նրանք վստահ են, որ ամեն ինչ կարելի է լուծել ամերիկյան զենքի միջոցով»։

Նրա խոսքով` «Քիսինջերի ժամանակը, ցավոք, անցել է», և այն պայմաններում, երբ Ռուսաստանի հետ առճակատումը պայմանավորված է ԱՄՆ–ի համար տնտեսական և քաղաքական շահերով, Ամերիկայի հետ որևէ բարելավում կանխատեսել կարող են միայն նրանք, «ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց այն տարբերակի, որ կարելի է չկողմնորոշվել Վաշինգտոնի ուղղությամբ»։

Արևմուտքի երկրները Ռուսաստանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են սահմանել, քանի որ ուկրաինական իշխանությունը, ինչպես նաև ԱՄՆ–ն և ԵՄ–ն բազմաթիվ անգամ Մոսկվային մեղադրել են Ուկրաինայի գործերին խառնվելու մեջ։ Ռուսաստանը հերքում է դա և անհիմն է համարում այդ մեղադրանքները։ Մոսկվան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ներուկրաինական հակամարտության մեջ որևէ դերակատարություն չունի և չի մասնակցել հարավ–արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, ավելին` շահագրգռված է, որ Ուկրաինան հաղթահարի քաղաքական ու տնտեսական ճգնաժամը։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։