480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Տուսկ. Մեծ Բրիտանիայի վարչապետի` ԵՄ պայմանագրերը վերանայելու ցանկությունը «անիրագործելի առաքելություն է»
13:13
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի` միության հիմնարար փաստաթղթերը վերանայելու ցանկությունը «անիրագործելի առաքելություն է», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ 2017թ.–ին մտադիր է ԵՄ–ի անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ հանրաքվե կազմակերպել։ Մեծ Բրիտանիայի` ԵՄ–ից դուրս գալու հարցը լայնորեն քննարկվում է ընտրարշավի ընթացքում 2015թ.–ի մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ, որի շրջանակում պահպանողականները, ցանկանալով պահպանել իրենց դիրքը, քննադատում են ԵՄ–ն։

«Պատրաստ եմ օգնել Քեմերոնին։ Չեմ կասկածում, որ մենք պետք է օգնենք սահմանափակումների և ռացիոնալ շրջանակային ծրագրի ստեղծման գործում։ Պետք է օգնենք Դևիդ Քեմերոնին, քանի որ նա ակնհայտորեն եվրոպամետ քաղաքական գործիչ է։ Թերահավատորեն եմ տրամադրված ԵՄ–ի պայմանագրերի փոփոխության հարցում», – հայտարարել է Տուսկը Guardian բրիտանական թերթի հետ ունեցած հարցազրույցում։

«Ինձ թվում է, որ պայմանագրի հնարավոր փոփոխություններն այսօր մոտ են անիրագործելի առաքելությանը, քանի որ դա վերաբերում է ոչ միայն ռացիոնալությանը, այլ նաև` ծանրակշիռ ապացույցներին... Փոփոխությունների վավերացման գործընթացում մեզ անհրաժեշտ է միասնություն ԵՄ–ի 28 անդամ երկրների շրջանում, Եվրախորհրդարանում, 28 ազգային խորհրդարաններում։ Ասել, որ սա Պանդորայի արկղ է, նշանակում է չասել ոչինչ», – ավելացրել է նա։

Ավելի վաղ Քեմերոնը ծրագիր էր ներկայացրել, որը վերաբերում է այլ երկրներից միգրանտների իրավունքների սահմանափակմանը` միության ավելի քիչ զարգացած երկրներից ժամանողների թիվը նվազեցնելու նպատակով։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու դեպքում նա մտադիր է չորս տարով սահմանափակել սոցիալական նպաստ ստանալու միգրանտների իրավունքը, ինչպես նաև երկրում գտնվելու իրավունքը, եթե Մեծ Բրիտանիա ժամանած ԵՄ քաղաքացիները չեն կարողացել վեց ամսում աշխատանք գտնել։

ԵՄ երկրներից միգրացիան սահմանափակող միջոցներ ընդունելու համար, վարչապետի խոսքերով, երկրի իշխանությունները պետք է համաձայնեցնեն եվրոպական պետությունների դաշինքի հիմնարար համաձայնագրերում նախատեսված փոփոխությունները։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։