480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել. ՀՀ ԱԳ նախարար
19:01
12 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք կարողացանք վերականգնել մեր անկախ պետականությունը, զարգացնել մեր մշակույթը և գիտությունը», – ասել է նա։

Նալբանդյանը նշել է, որ 2015թ.-ին, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, և կարելի է ասել՝ ամբողջ աշխարհում ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ոգեկոչումը տեղի է ունենալու չորս հիմնական ուղղություններով։

«Առաջին` հարգանքի տուրք է մատուցվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին: Երկրորդ` մեր երախտիքի խոսքն է բոլոր նրանց, ովքեր ձեռք մեկնեցին հայ ժողովրդին` մեր համար ծանր փորձությունների պահերին: Իսկ այդպիսի երկրները, ժողովուրդները շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է՝ ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքը ասելու», – ընդգծել է նա։

Ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարարը, երրորդ` դրանք նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերն են::

Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև՝ ամբողջ միջազգային հանրության համար։

«Եթե Առաջին համաշխարհային պատերազի շղարշի տակ քողարկված մարդկության դեմ հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա, միգուցե, հնարավոր կլիներ կանխարգելել մարդկության դեմ հետագա` այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի ներքո և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները», – ասել է նա։

Չորրորդ ուղղությունը, Նալբանդյանի խոսքերով, վերածնունդն է։

«Մենք կարողացանք վերականգնել մեր անկախ պետականությունը, զարգացնել մեր մշակույթը և գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում։ Հայերը ստեղծեցին իրենց օջախները աշխարհի շատ երկրներում և իրենց ներդրումն ունեցան ու շարունակում են ունենալ այդ երկրների զարգացմանը», – ասել է նա։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։