480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Պուտին. «Ղրիմում իրականացված կոշտ գործողությունների միջոցով փորձ արվեց այնտեղ կանխել Դոնբասի իրադարձությունների զարգացումը»
14:23
12 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը, մեկ տարի առաջ բավականին կոշտ գործողություններ իրականացնելով Ղրիմում, փորձում էր կանխել Դոնբասի իրադարձությունների զարգացման հնարավորությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Երբ մենք հետևողական և բավականին կոշտ գործողություններ էինք իրականացնում Ղրիմում, ապա ես ելնում էի այն հնարավորությունից, որ այնտեղ կարող էին գրանցվել այնպիսի ողբերգական հետևանքներ, որոնք մենք այսօր նկատում ենք Դոնբասում», – ասել է Պուտինը «Ղրիմ. Ճանապարհ դեպի Հայրենիք» վավերագրական ֆիլմում, որի հատվածը ցուցադրել է «Россия 1» հեռուստաընկերությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իրադարձությունների նման զարգացումը կանխելու նպատակով մենք ստիպված էինք անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` Ղրիմի բնակիչների ազատ կամարտահայտությունն ապահովելու համար։ Իհարկե մեր նպատակն էր հնարավորություն տալ մարդկանց, որ նրանք իրենց կարծիքը հայտնեն այն մասին, թե ինչպես են ցանկանում ապրել հետագայում», – ավելացրել է ՌԴ նախագահը։

Ղրիմն ու Սևաստոպոլը ռուսական շրջաններ են դարձել 2014թ.–ի մարտին անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ բնակիչների մեծ մասը կողմ արտահայտվեց ՌԴ–ի կազմում ներառվելուն։ Միացման պայմանագրի համաձայն` Ղրիմի բոլոր բնակիչները ճանաչվում են Ռուսաստանի քաղաքացիներ, եթե դիմում չեն ներկայացրել այն մասին, որ ցանկանում են պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը։ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով` Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել միայն 3427 մարդ։ Ղրիմում բնակվում է մոտ 2 մլն մարդ։ Կիևը, չնայած հանրաքվեի արդյունքներին, նախկինի պես Ղրիմն իր տարածքն է համարում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։