482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Արժութային միության ստեղծումը կարող է քաղաքական պրոբլեմ դառնալ Հայաստանի համար. փորձագետ
21:17
11 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի կողմից ՌԴ ԿԲ-ին և նախարարների կաբինետին տրված հանձնարարականը` մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ-ում արժութային ոլորտում ինտեգրացիայի հարցի լուծման մասին` հետագայում արժութային միություն ստեղծելու հնարավորությամբ,  պրոբլեմ կդառնա հայկական իշխանությունների համար, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» ասաց Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտի և տարածաշրջանային զարգացման ծրագրերի համակարգող, վերլուծաբան Շուշանիկ Խաթլամաջյանը:

Նրա կարծիքով` արժութային միության թեման, միանգամայն հնարավոր է, որ դառնա ընդդիմության գարնանային հարձակումների լեյտմոտիվներից մեկը: «Իսկապես, կարգադրությունը ոչ այնքան ֆինանսական է, որքան քաղաքականապես հեռուն գնացող և վերաբերում է նոր ինտեգրացիոն միավորման մեջ մտած պետությունների գոյության հիմքերին»,- ասաց Խաթլամաջյանը: Իբրև հիմնավորում` նա բերում է երեք փաստարկ:

Առաջին` ազգային արժույթը ոչ միայն իմիջի հարց է, այլև անկախության խորհրդանիշ, և որը, հանուն Մոսկվայի հետ լավ հարաբերությունների, ոտնահարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը հանդիմանում են ընդդիմադիրները և շատ քաղաքացիներ:

«Երկրորդ` քչերն են կասկածում, որ Կրեմլը` որպես ԵՏՄ միասնական արժույթ, տեսնում է հենց ռուսական ռուբլին, ինչն, անկասկած, կամրապնդի Սարգսյանի ընդդիմախոսների դիրքերը: Եվ երրորդ` այդ հանձնարարականը Պուտինը տալիս է ռուբլու կտրուկ թուլացման, ինչպես նաև ՌԴ լուրջ տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ֆոնին, որը, ըստ առաջատար ռուս և համաշխարհային փորձագետների, ոչ թե կարճաժամկետ, այլ կառուցվածքային, ձգձգվող բնույթ ունի»,- ասաց Խաթլամաջյանը:

Նրա կարծիքով` աշխարհում առճակատումը թույլ չի տալիս հուսալ ռուսական տնտեսության շուտափույթ առողջացմանը: Հայկական տնտեսությունը նույնպես վատ ժամանակներ է ապրում:

«Նման ոչ բարենպաստ ֆոնին, եթե հարցը հասնի ազգային արժույթի հնարավոր կորստին և այն ռուբլով փոխարինելուն, Հայաստանում կարելի է քաղաքական տեկտոնային ցնցումներ սպասել և անգամ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն».- եզրափակեց Խաթլամաջյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: