486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ԵՄ–ի հետ համագործակցության հարցում. Լեհաստանի դեսպան
18:04
11 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ԵՄ–ի հետ համագործակցության հարցում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ–ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։

«Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ պետք է ընդունվեն կոնկրետ որոշումներ և ծրագրեր։ ԵՄ–ում կարծում են, որ Ռիգայի գագաթնաժողովի նպատակը պետք է դառնա գործընկերների որակավորումը, և ես հույս ունեմ, որ Հայաստանը, որն այս պահին բանակցությունների փուլում է, կհստակեցնի իր դիրքորոշումն ու ԵՄ–ի հետ համագործակցության շրջանակները» – նշեց դեսպանը։

Մայիսի 21–22–ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի կունենա հերթական գագաթնաժողովը ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում, որտեղ ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։

Դեսպանը հիշեցրեց, որ նախորդ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը վերջին պահին հրաժարվեց ստորագրել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը` նախընտրելով մեկ այլ տնտեսական միություն (ԵՏՄ)։

«Ցանկանում եմ ընդգծել, որ «Արևելյան գործընկերությունը» ծրագիր է, որին մասնակցում է ԵՄ–ն։ Իհարկե, այս ծրագիրը երկար ժամանակ է ստեղծվել։ Ծրագրի նախաձեռնողները եղել են Լեհաստանն ու Շվեդիան։ Ծրագրի նպատակն էր ընդլայնել ընդհանուր արժեքները հարևան պետությունների ինտեգրման միջոցով», – ընդգծեց Նովակովսկին։

Նրա խոսքով` ծրագիրն ուղղված չէ ինչ–որ մեկի դեմ։ «Սկզբում ծրագրի նպատակը եղել է ամրապնդել արդեն գոյություն ունեցող տնտեսական, մշակութային կապերը արևելյան գործընկերների հետ», – ասաց դեսպանը։

Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կգնահատվեն նոր քաղաքական իրողություններն ու կքննարկվեն համապատասխան առաջարկները։

Այսպես կոչված «Արևելյան գործընկերությունը» ստեղծվել է լեհ–շվեդական նախաձեռնության հիման վրա, որը հրապարակվել է 2008 թ.–ի մայիսին։ Մեկ տարի անց Պրահայում տեղի է ունեցել գործընկերության առաջին գագաթնաժողովը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: