484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Մերկելը Մոսկվա չի այցելի. թերթ
14:27
11 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 9–ին Մոսկվա չի այցելի և չի մասնակցի Հաղթանակի շքերթին։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում է Die Zeit գերմանական թերթը` հղում անելով Գերմանիայի կանցլերին մոտ կանգնած անանուն աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով` որոշումն ընդունվել է մի քանի օր առաջ։ Պատճառը Ուկրաինայի հակամարտությունն է, որի պատճառով կանցլերի այցը Ռուսաստան կարող է որակվել որպես «անարգանք ուկրաինական կառավարությանը», նշում է թերթը։

Նշվում է նաև, որ Մերկելը փոխզիջումային որոշում է գտել և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իբր առաջարկել է Մոսկվա այցելել մայիսի 10–ին Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու համար։

Մոսկվան մի շարք համաշխարհային առաջնորդներին Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ կազմակերպվող շքերթին մասնակցելու հրավեր է ուղարկել։ Այցելությունից հրաժարվել են Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մայիսի 9–ին չի այցելի Ռուսաստան։ Նշվում է, որ այս որոշումը կապված է նախագահի ծանրաբեռնված ժամանակացույցի հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռևս վերջնական պատասխան չեն տվել։

Մոսկվան ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ կազմակերպվող տոնախմբություններին ավանդաբար հրավիրում է բազմաթիվ պետությունների առաջնորդների։ Հունվարի վերջին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ մոտ 20 օտարերկրյա առաջնորդներ հաստատել են իրենց մասնակցությունն այս տարի Մոսկվայում նախատեսված Հաղթանակի 70–ամյակի տոնախմբություններին։

Հաղթանակի 65–ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնախմբություններին մասնակցել են Գերմանիայի առաջնորդ Անգելա Մերկելը, Իսրայելի առաջնորդ Շիմոն Պերեսը, Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոն, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և այլ պետությունների առաջնորդներ։ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի առաջնորդները տարբեր պատճառներով հրաժարվել էին այցելել Մոսկվա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։