480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունը կա՛մ նոր ընդդիմություն կստեղծի, կա՛մ ճնշում կգործադրի ընդդիմադիր դաշտի վրա. փորձագետ
21:26
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունը կա՛մ նոր ընդդիմություն կստեղծի, կա՛մ ճնշում կգործադրի ընդդիմադիր դաշտի վրա, որպեսզի կարողանա զսպել հասարակության դժգոհ հատվածին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ներքին քաղաքական դաշտում փոփոխություններ կատարվեցին։ Անցած շաբաթվա ընթացքում փոխվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը։ Մարտի 5-ին ԲՀԿ նիստի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր պաշտոնն առաջարկեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Վերջինն էլ հայտարարեց, որ կուսակցությունը ընդդիմադիր է դառնում։

«Հարցն այն է, որ ոչնչացվեց ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը, սակայն դժգոհ հասարակությունը մնաց։ Ի՞նչ անել այդ մարդկանց հետ, որոնց թիվը, ըստ որոշ տեղեկությունների, հասնում է 70 տոկոսի, ինչպե՞ս կառավարել այդ զանգվածին։ Դա խնդիր կդառնա իշխանության համար, որովհետև ընդդիմություն չկա»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` իրադարձությունները կարող են զարգանալ երկու ուղղությամբ։ Առաջին սցենարի համաձայն` շատ արագ ընդդիմություն կստեղծվի, որի առաջնորդը կլինի ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կամ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Երկրորդ տարբերակը կլինի ընդդիմադիր դաշտին ճնշելը` առանց նոր ընդդիմադիր գործիչներ աճեցնելու»,– ասաց Քոչարյանը։

Ընդհանուր առմամբ փորձագետը իշխանության և ԲՀԿ–ի միջև կատարվածը գնահատում է ոչնչացում, չնայած ԲՀԿ–ն բավականին մեծ ռեսուրսներ ուներ, այդ թվում` տեղեկատվական։

«ԲՀԿ–ի տոտալ ոչնչացումը  ավելի շատ նման էր Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում հուգենոտների ոչնչացմանը։ Ստացվեց այնպես, որ բոլոր ռեսուրսները` կայքերը, հեռուստաընկերությունը, Facebook–ի օգտատերերը, ֆեյքերը, ի վիճակի չէին դիմակայելու իշխանության հարվածին։ Իշխանությունը ճիշտ հարված հասցրեց` գրոհը սկսելով ԲՀԿ առաջնորդից։ Առանց Գագիկ Ծառուկյանի` այդ կուսակցությունը ոչ մի հարց լուծել չի կարող»,– ասաց փորձագետը։

Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից։

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն նախատեսում էր մյուս ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ համատեղ հանրահավաք անցկացնել, սակայն հանրահավաքից երկու օր առաջ կուսակցությունը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ արեց հայրենակիցներին երկրում առաջացած բոլոր խնդիրները լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: