484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը կարգադրել է ստորագրել ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության պայմանագրի արձանագրությունները
17:37
09 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության պայմանագրի արձանագրությունների ստորագրման մասին, պայմանագիրը կնքվել է 2014 թ.–ի դեկտեմբերի 23–ին։

Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Պայմանագրի արձանագրությունների նախագծերը սահմանում են ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության կոնկրետ պայմանները, որոնց թվում են ծառայությունների, այդ թվում նաև ֆինանսական ծառայությունների առևտուրը, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը, տրանսպորտային քաղաքականությունը, արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման կանոնները։

Բացի այդ, պայմանավորվածությունները ներառում են «բացառություններ» մաքսային–սակագնային կարգավորման հարցերի ընդհանուր կանոններից, սանիտարական, անասնաբուժական–սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցների կիրառում, ինչպես նաև անցումային ժամանակաշրջանների ժամկետների կիրառում տեխնիկական կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների, էներգետիկայի, պետական գնումների մասով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2014 թ.–ի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղըզստանի անդամակցությունը։ ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։