478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ–ի առաջնորդի պաշտոնից Ծառուկյանի հեռանալը նշանավորեց վերջին շաբաթների քաղաքական ինտրիգի ավարտը. Իսկանդարյան
14:42
06 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ–ի առաջնորդի պաշտոնից Ծառուկյանի հեռանալը նշանավորեց վերջին շաբաթների քաղաքական ինտրիգի ավարտը, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նաիրա Զոհրաբյանը գլխավորել է կուսակցությունը ընտրությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել հինգշաբթի ԲՀԿ–ի համագումարի ժամանակ։ Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ–ի արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով համագումարի ժամանակ հայտարարել է, որ որոշել է հեռանալ կուսակցության և խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից։

«Չեմ կարող ասել, որ երեկ մեր երկրի քաղաքական կյանքում ինչ–որ էական բան տեղի ունեցավ։ Նախօրեին տեղի ունեցած ԲՀԿ–ի նիստը, որքան գիտեմ, տևել է ընդամենը մի քանի րոպե` ավարտվելով քաղաքական ինտրիգի ավարտով, որը մեր երկրում տևում էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում», – ասաց Իսկանդարյանն ուրբաթ ասուլիսի ժամանակ։

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններից, ինչպես նաև այն բանից հետո, երբ ՀՀԿ–ն նվաճեց բոլոր քաղաքական հարթակները, եկավ ժամանակ, «որի ընթացքում, եթե արտահայտվենք բժշկական լեզվով, գոյություն ուներ կուսակցական համակարգի նեկրոզ»։

«Այսինքն, կուսակցական համակարգը կամ այն, ինչ Հայաստանում ընդունված է անվանել ընդդիմություն, այլընտրանք, ոչ իշխանամետ ուժ, աստիճանաբար մահանում և մասնատվում էր։ Եվ երեկ արձանագրվեց այդ գործընթացի վերջը», – ասաց նա։

Իսկանդարյանի խոսքերով` տեղ ազատվեց ընդդիմադիր քաղաքական կուսակցության համար։

«Դա, մի կողմից իհարկե, վատ է, քանի որ երկրի համար դժվար է ապրել առանց քաղաքական կուսակցության, մյուս կողմից` այն քաղաքական խմբերը, որոնք իրենց համարում էին կուսակցություններ, որոշակի տեղ էին զբաղեցնում։ Մարդիկ կարծում էին, որ հենց դա էլ ընդդիմությունն է։ Ոչինչ չնշանակող բոլոր այս խոսքերը, ինչպիսին ընդդիմադիր «եռյակն է», «քառյակը», որոնք, ըստ էության, հորինված էին, հիմա ամբողջովին անհետացան», – ավելացրեց Իսկանդարյանը։

Քաղաքագետը կարծում է, որ այս գործընթացի հետևանքը կլինի անտարբերությունը։ «Այս իրադարձությունները դուրս հանեցին Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական խնդիրները։ Հայաստանը քաղաքական կուսակցությունների համակարգի կարիք ունի, և անհրաժեշտ է ոչ թե միավորել, վերամիավորել, այլ ստեղծել», – ընդգծեց նա։

Նա նաև կարծում է, որ դա շատ դժվար է, սակայն դա այն ճանապարհն է, որով հարկավոր է ընթանալ մինչև նպատակին հասնելը։

«Հակառակ դեպքում Հայաստանում կշարունակի գործել մի քաղաքական մոդել, որտեղ «հանրապետականները» կկարողանան հեշտությամբ հաղթել ցանկացած քաղաքական իրադարձությունում, քանի որ այս պահին նրանց ոչինչ չի դիմակայում», – ավելացրեց քաղաքագետը։

2012 թ.–ի մայիսին կայացած ՀՀ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ իշխող ՀՀԿ–ն ստացավ խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ ԲՀԿ–ն զբաղեցրեց երկրորդ տեղը (տեղերի մոտ մեկ քառորդը), այն դեպքում երբ ՀԱԿ–ը, «Ժառանգությունը», «Դաշնակցությունը» և ՕԵԿ–ը ստացան տեղերի մոտ 10 տոկոսը։

Փետրվարի կեսերին  սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԴ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–-ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: