480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հասարակությունը բախվում է «ստոկհոլմյան սինդրոմի» հետ Ցեղասպանության ընկալման համատեքստում
20:51
05 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ հասարակությունը հաճախ բախվում է «ստոկհոլմյան սինդրոմի» հետ Ցեղասպանության ընկալման համատեքստում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

«Շատ լավ տերմին կա, և գիտությունը այդ հարցին պատասխան տվել է: Հոգեբանության մեջ կա «ստոկհոլմյան սինդրոմ» կոչված երևույթը, երբ  ահաբեկչության ժամանակ զոհը սկսում է խոսել դահճի կողմից, նրա շահերից և ընդհանրապես աշխարհին սկսում է նայել դահճի աչքերով: Սա ամբողջ աշխարհում հայտնի երևույթ է և, ցավոք, մենք Հայոց ցեղասպանության պարագայում նույնպես բախվում ենք այս ստոկհոլմյան սինդրոմի հետ»,- ասաց Մանուկյանը:

Մի կողմից դա, նրա խոսքերով, անգիտակցական դրսևորումներ ունի։

«Օրինակ` բազմիցս լսում ենք, ժողովուրդը ասում է` քիչ են մեզ կոտորել, մեզ հասնում էր կամ երևի մի բան արել ենք, որ մեզ կոտորել են և այլն: Սա դասական կենցաղային մակարդակի ստոկհոլմյան սինդրոմի դրսևորումներ են»,- ավելացրեց նա։

Բայց վերջին տարիներին, ըստ նրա, նկատվում է մի ուրիշ, ավելի վտանգավոր միտում։

«Դա ինտելեկտուալ ստոկհոլմյան սինդրոմի դրսևորումներ են, երբ սկսում են խոսել, որ թեման այդքան ակտուալ չէ, կարևոր չէ, պետք է վերջ տալ ուրվականների հետ շփվել և պետք է ռեալ մարդկանց հետ շփվել: Այդ դրսևորումները, մեղմացումը, փորձում են փաթեթավորել ինտելեկտուալ ինչ-որ տեքստի մեջ: Եթե դա լիներ միայն թուրքերի նկատմամբ վերաբերմունքի մեղմացման կամ իրենց կերպարի սպիտակեցմամբ այլ բան է: Բայց դա մշտապես ուղեկցվում է հայկական կողմի սևացմամբ։ ԶԼՄ-ները պետք է հասկանան դա և չտարածեն նման մտքերը»,- նշեց նա։

Միաժամանակ նա նշեց, որ եթե հայերը փորձեն կամ որոշեն մոռանալ դրա մասին, իրենք կդառնան հանցագործ:

«Այդ դեպքում մենք դադարում ենք հետապնդել ոճրագործին, դադարում ենք արդարության համար պայքարել, իսկ դա միայն մեր արդարությունը չէ, դա համամարդկային արդարություն է։ Եղել է հանցագործություն և հանցագործության համար պետք է մեկը պատիժ կրի և փոխհատուցում լինի»,- ասաց Մանուկյանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: