486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան բավականին լուրջ հարված ստացավ նաև ԵԺԿ–ի բանաձևով. Արմեն Աշոտյան
19:46
03 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այսօր իր քաղաքական համաժողովի բանաձևով վերահաստատեց այն հանգամանքը, որ եվրոպական քաղաքականությունը խարսխված է նաև արժեքների վրա,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում, Բրյուսելից հաղորդեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը երեքշաբթի Բրյուսելում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել։ Ընդունված բանաձևում ԵԺԿ–ն դատապարտում է հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ.–ին։ Փաստաթղթում նշվում է, որ այդ գործողություններն են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը:

Աշոտյանը նշել է, որ դժվար է գերագնահատել այս բանաձևի կարևորությունը`  հաշվի առնելով ԵԺԿ-ի առաջատար դերը Եվրոպական միության կառույցներում և այն հանգամանքը, որ հայաստանյան երեք կուսակցությունները անդամակցում են ԵԺԿ–ին: Իհարկե դա իր դրական ազդեցությունն էր ունեցել բանաձևի վրա, և ոչ միայն ցեղասպանության հետ կապված:  Հայաստանին և հայերին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում դրական վերաբերմունք և արդյունքներ ձևավորելու տեսակետից սա նույնպես կարևոր է:

«Կարծում եմ, որ բանաձևը  լավ գործիք կարող է դառնալ մեր ձեռքերում եվրոպական այլ հարթակներում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման , դատապարտման, ժխտողականության  դատապարտման  և դրանց վերացման համար: Իհարկե աշխատանքներ պետք է տարվեն բոլոր ուղղություններով`  ինչպես ազգային մակարդակներում, այնպես էլ եվրոպական կառույցներում, սակայն այսօրվա բանաձևը ևս մեկ լուրջ պլատֆորմ է հանդիսանալու մեր դիվանագետների, խորհրդարանականների, այլ պատկան մարմինների համար`  եվրոպական ինստիտուտներում միջազգային ճանաչման հետագա քայլերի համար»,– ասել է Աշոտյանը։ 

«Բանաձևը իր բովանդակությամբ բավականին լուրջ փաստաթուղթ է, և ուզում եմ հատուկ շեշտել, որ այս փաստաթղթում օգտագործված են համահայկական հռչակագրի հիմնական դրույթները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համահայկական հռչակագիրը  կիրառական բնույթի լրջագույն փաստաթուղթ է:

Վստահաբար սա խոշոր հաջողություն կարելի է դիտարկել, բայց ոչ թե հանգիստ շունչ քաշելու տրամադրվածությամբ, այլ հետագա աշխատանքները այդ հունով շարունակելու համար»,- նկատեց Արմեն Աշոտյանը, և հավելեց, որ իհարկե պատահական չէ, որ այս բանաձևը ընդունվել է այսօր`  ոգեկոչման միջոցառումներից մոտ մեկ ամիս առաջ և կրում է շատ խորհրդանշական վերնագիր`  «Հայոց ցեղասպանությունը և Եվրոպական արժեքները»:

Բնական է, որ թուրքական քաղաքականությունից դժվար է ակնկալել որևէ քայլ,  որը կարող էր հույս ներշնչել,  որ Թուրքիան եվրոպականանում է,  և պատրաստ է առերեսվել իր անցյալին և անցյալը հաղթահարելով կառուցել նոր հարաբերություններ իր հարևաններից մեկի`  Հայաստանի հետ:  Հասկանալով, որ սա ուղիղ հարված է Թուրքիային, բնական է, որ կանխատեսելի են թուրքական քաղաքական շրջանակների արձագանքները, հակազդեցությունն  այս ուղղությամբ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան բավականին լուրջ հարված ստացավ նաև այսօրվա բանաձևով, քանի որ,  նաև իրեն ուղված բազմաթիվ  կոչեր կան այնտեղ: Սակայն իրականում նպատակը Թուրքիային հարվածելը չէր , այլ  օգնել թուրք հասարակությանը,  առերեսելով սեփական անցյալին,  կառուցել իրական եվրոպական ապագա`  նաև իր հարևանների հետ տարվող քաղաքականության շրջանակներում:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։