482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը ամեն ինչ կանի Հաղթանակի 70–ամյակն ըստ արժանվույն նշելու համար. Պուտին
18:50
03 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի արժանի կերպով նշվի Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի բարձրագույն պետական խորհրդի նիստից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Բարձրագույն պետական խորհրդի նիստն անցկացվում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի նախաշեմին։ Մեր ժողովուրդներն ուս ուսի պայքարել են նացիզմի դեմ, անցել են ծանրագույն տառապանքների միջով, սակայն չեն ենթարկվել ագրեսորին, դուրս են շպրտել թշնամուն ոչ միայն իրենց հողից, այլ նաև ազատագրել են բազմաթիվ եվրոպական երկրներին ու ժողովուրդներին։ Մենք միշտ հարգելու ենք հաղթողների սերնդի հերոսությունն ու արիությունը, շնորհակալ ենք լինելու նրանց մեր ազատության և անկախության, ապրելու և զարգանալու հնարավորության համար։ Կանենք անհրաժեշտ ամեն ինչ` մեզ համար հոգևոր հոբելյանն ըստ արժանվույն նշելու համար», – հայտարարել է Պուտինը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ շնորհակալ է ՌԴ նախագահին Հաղթանակի օրվա նկատմամբ ցուցաբերած «կարևոր նշանակության և նրբազգացության համար»։

«Դուք գիտեք, որ շատերն ասում են, թե մենք չափազանց հաճախ ենք այս մասին խոսում, սակայն բոլորս գիտենք, որ մնացել է միայն երկու պետություն, որոնք այդքան կարևորում են այս տարեթիվը», – ավելացրել է նա։

Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսն ակտիվորեն աշխատում են պատմության կեղծման փորձերին հակազդելու, Երկրորդ աշխարհամարտի մասին պատմական ճշմարտության խեղաթյուրման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ այդ աշխատանքը վերջերս առավել ակտիվ է իրականացվում։

«Ո՞վ կարող էր պատկերացնել, որ նախկին ԽՍՀՄ–ի տարածքում, որի ժողովուրդները միասին պայքարել են ընդհանուր թշնամու դեմ, 70 տարի անց, մեղմ ասած, կլինեն մարդիկ, ովքեր չեն հասկանում և չգիտեն Հայրենական պատերազմի պատմությունը։ Այդ պատճառով մենք արդեն ընդհանուր տանը պետք է պաշտպանենք Հայրենական պատերազմի արդյունքները և թույլ չտանք, որ դրանք խեղաթյուրեն», – հայտարարել է Բելառուսի նախագահը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: