486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել Դիվանագետի օրվա կապակցությամբ
16:40
02 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին` մարտի 2–ին նշվող Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան է շնորհվել Աննա Աղաջանյանին, Արգենտինայում` Ալեքսան Հարությունյանին, Ղազախստանում` Արա Սահակյանին, Չեխիայում`  Տիգրան Սեյրանյանին, Վիետնամում` Ռաիսա Վարդանյանին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնակատարի աստիճան է շնորհվել Սաթենիկ Աբգարյանին, Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան է շնորհվել Աշոտ Ալեքսանյանին, Տիգրան Բալայանին` ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարի աստիճան, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի Հանրապետության առաքելության խորհրդականի աստիճան է շնորհվել Սերոբ Բեջանյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչի աստիճան է շնորհվել Աշոտ Գրիգորյանին, Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան է շնորհվել Կարեն Գրիգորյանին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդականի աստիճան է շնորհվել Կարինե Խուդավերդյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի խորհրդականի աստիճան է շնորհվել Մհեր Մարգարյանին, Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան է շնորհվել Մինաս Մարտիկյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրախորհրդի բաժնի վարիչի աստիճան է շնորհվել Նարինե Նիկոլյանին, ՀՀ նախագահի ռեֆերենտի աստիճան է շնորհվել Նաիրի Պետրոսյանին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի աստիճան է շնորհվել Աշոտ Սմբատյանին, ինչպես նաև Սևծովյան տնտեսական համագործակցությունում ՀՀ մշտական ներկայացուցչի աստիճան է շնորհվել Միխայիլ Վարդանյանին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։