478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ–ԲՀԿ առճակատումից պետք է հետևություններ անել` երկրում սոցիալ- տնտեսական և քաղաքական բնույթի բազում խնդիրներ կան. քաղաքագետ
20:40
27 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առճակատումից պետք է հետևություններ անել` երկրում սոցիալ- տնտեսական և քաղաքական բնույթի բազում խնդիրներ կան, «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:

Ըստ նրա` պատճառն ամենևին էլ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը չէր: «Խնդիրն ավելի խորքային է: Կողմերը պետք է ընդունեին այդ փաստը»,-ընդգծել է Գալստյանը եւ հավելել է, որ հանդիպման մանրամասները կարող էին եւ գաղտնի պահվել, բայց կողմերը պետք է հայտարարեին, որ ընդունում են խնդրի առկայությունը և հրապարակային քաղաքական գործունեությամբ են փորձում լուծել: «Սա, բնականաբար, ողջունելի կլիներ, և մեծ քայլ կլիներ դեպի ժողովրդավարական քաղաքական մշակույթի կայացում: Մենք դա չունեցանք»,- արձանագրել է նա:

Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից։

Քաղաքական ներկա գործընթացները, դիտարկելով քաղաքական հակամարտության հանգուցալուծման տեսանկյունից, քաղաքագետը ողջունելի է համարել կողմերի ընդունած որոշումները, ինչի արդյունքում եղավ խաղաղ հանգուցալուծում: «Այդ զարգացումներում չունեցանք վատթարագույն սցենարներ, մեկ կամ մի քանի հանդիպումների արդյունքում ներքաղաքական լարվածությունն էականորեն թուլացավ: Գոնե մենք չտեսանք փողոցային դիմակայություն, արյունահեղություն, ինչը պետք է գնահատվի դրական»,-ընդգծել է Գալստյանը՝ այդ ամենը վերագրելով քաղաքական գործիչների խոհեմությանը և առողջ բանականությանը:

Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի քաղաքական համակարգը դեռեւս գտնվում է կայացման ու կայունացման փուլում, և քաղաքական համակարգի շատ ինստիտուտների նման կուսակցական համակարգ ևս այդ ընթացքի մեջ է: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ԲՀԿ-ն դեռ ասելու է իր խոսքը: «Այս հարաբերական դադարը կօգտագործվի, երևի թե, ինչպես նշել են՝ նոր ռազմավարություն, նոր ուղեգիծ որդեգրելու համար: Դրա ետևում կան հարյուր հազարավոր չկողմնորոշված քաղաքացիներ, որոնք սպասում են, թե ինչ կասեն կուսակցության առաջնորդները»,-կարծիք է հայտնել նա:

Ներքաղաքական վերջին խմորումների մեջ քաղաքագետը չի բացառում նաև սուբյեկտիվ գործոնների առկայությունը, թաքնված անձնական գործոնները, սակայն միեւնույն ժամանակ այդ ամենը պայմանավորում է նաև հասունացած քաղաքական իրադրությամբ:

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն նախատեսում էր մյուս ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ համատեղ հանրահավաք անցկացնել, սակայն հանրահավաքից երկու օր առաջ կուսակցությունը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ արեց հայրենակիցներին երկրում առաջացած բոլոր խնդիրները լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: