481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Եվրասիական ինտեգրման առաջին վարկանիշը ցույց տվեց ԵՏՄ–ի արդյունավետությունը
18:38
27 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «ՄԿՌ–Մեդիա» ընկերությունը Կրասնոյարսկի տնտեսական համաժողովի 12 գործարար ծրագրի շրջանակում ներկայացրել է Եվրասիական ինտեգրման առաջին վարկանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Վերլուծաբանները սահմանել են եվրասիական ինտեգրման տասը ամենակառուցողական իրադարձություններն ու տասը իրադարձությունները, որոնք բացասաբար են անդրադարձել Միասնական տնտեսական տարածքի զարգացման վրա։ Մասնագետներն ուսումնասիրել են ԵՏՄ–ի ակտիվ ստեղծման ժամանակահատվածը` 2014 թ.–ի հուլիսից դեկտեմբերի ընկած ժամանակաշրջանը։

Վարկանիշը կառուցվել է «Մեդիալոգիա» ԶԼՄ–ների մոնիտորինգի համակարգի օբյեկտիվ տվյալների հիման վրա։ Մեծ արձագանք ստացած իրադարձությունները մեկնաբանել և ըստ նշանակության դասակարգել են պրոֆեսիոնալ փորձագետները`Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի քաղաքագետները, իրավաբանները, տնտեսագետները, հասարակական գործիչները։

Փորձագետների կարծիքով` եվրասիական ինտեգրման վրա դրական ազդեցություն են թողել ԵՏՄ–ի գործարկումը, Հայաստանի անդամակցությունը, ԵՏՄ–ին Ղրղըզստանի միացումը, ազատ առևտրի գոտու ընդլայնումը։ Մասնագետների գնահատականով` ԵՏՄ–ն ակտիվացրել է ինտեգրացիոն գործընթացները ոչ միայն անդամ երկրների, այլ նաև հիսուն պետությունների հետ, որոնց ցանկանում են տարբեր մակարդակներում համագործակցել նոր միությունների հետ։

Եվրասիական ինտեգրման վրա բացասաբար ազդող իրադարձությունների թվում են Ուկրաինայի հակամարտությունը, հետխորհրդային երկրներից շատերում տնտեսական աճի տեմպերի նվազումը, Միության ընդհանուր գաղափարախոսության բացակայությունը։ Փորձագետները տարբեր գնահատականներ ունեին մի շարք միտումների հարցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական ինտեգրումը, մաքսային և իրավական կարգավորումը, աշխատաշուկայի զարգացումը, բնակչության միգրացիան։

Եվրասիական ինտեգրման վարկանիշը մշակվել է «Գործարար Ռուսաստան» համառուսական ՀԿ–ի ԱՊՀ գործերով և Միասնական տնտեսական տարածքի ձևավորման կոմիտեի նախաձեռնությամբ «Եվրասիական զարգացում» կենտրոնական–ասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ։ 

ՄԿՌ–Մեդիայի վերլուծաբանները նոր ուսումնասիրությունները նախատեսում են հրապարակել կես տարին մեկ անգամ։ Հասարակական փաստաթուղթը հասանելի է ընկերության պաշտոնական կայքում (www.mkrmedia.ru)։–0


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։