480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հնարավոր է` ԲՀԿ–ի արտահերթ համագումարը ընդդիմության վերադասավորման հանգեցնի. «Ժառանգություն»
16:53
27 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ–ի արտահերթ համագումարի արդյունքում կարող են որոշակի վերադասավորումներ լինել ընդդիմության կազմում, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ։

ԲՀԿ–ի արտահերթ VIII համագումարը տեղի կունենա Երևանում մարտի 5–ին։ Հայաստանի քաղաքական դաշտում խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ–ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համագումարի ժամանակ կուսակցության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու հայտարարություն կանի։

«Այս համագումարը պարզություն կմտցնի ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշման մեջ։ Տեղի կունենան որոշակի վերադասավորումներ նաև ընդդիմության կազմում», – ասաց Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեռևս ԲՀԿ–ի համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել, և հայտնի չէ` արդյո՞ք համագումարին ներկա կլինեն ուրիշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Ընդդիմադիր ՀԱԿ–ի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին նշեց, որ ՀԱԿ–ը պատրաստ կլինի շարունակել համագործակցությունը ԲՀԿ–ի հետ, եթե կուսակցությունը պահպանի պայքարի այն էներգիան, որը դրսևորում էր վերջին ամիսների ընթացքում։

«ԲՀԿ–ն պետք է ինքնուրույն որոշի իր հետագա քայլերը։ Նրանք ցանկանում եմ լուծել իրենց համար կարևոր հարցեր, և պետք չէ խանգարել», – ընդգծեց նա։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին ընդգծեց, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ չեն եղել հաղթողներ և պարտվողներ։

Նախորդ հինգշաբթի ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման փաստը և նշել, որ հանդիպման արդյունքում ձեռք են բերվել համապատասխան համաձայնություններ։

«Չէի ցանկանա, որ Ծառուկյանն իրեն պարտված համարեր, և շատ վատ է, եթե իշխանությունը հայտնվի էյֆորիայի մեջ` իրեն համարելով ամենակարող։ Դա շատ թանկ կարժենա», – նշեց Ռուստամյանը։

Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից։

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն նախատեսում է մյուս ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ համատեղ հանրահավաք անցկացնել, սակայն չորեքշաբթի կուսակցությունը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ արեց հայրենակիցներին երկրում առաջացած բոլոր խնդիրները լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ –0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: