481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ի ռազմական անվտանգությունն ապահովում է ՀԱՊԿ–ն. ՀՀ պաշտպանության նախկին նախարար
16:24
27 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ի ռազմական անվտանգությունն ապահովում է ՀԱՊԿ–նը, ուրբաթ Երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Գլոբալ մարտահրավերներ և եվրասիական ինտեգրում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Ցանկացած տնտեսական գոտի պետք է պաշտպանված լինի։ Ժամանակակից աշխարհում, որտեղ բնակչությունը մշտապես աճում է, ռեսուրսները նվազում են, մրցակցությունն ավելանում է, անխուսափելիորեն առաջանալու են հակամարտություններ և պատերազմներ։ Միակ բանը, ինչն աշխարհը պահում է գլոբալ պատերազմներից, հիմնական դերակատարների (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) մոտ միջուկային զենքի առկայությունն է», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` միջուկային զենքի օգտագործումը կհանգեցնի փոխադարձ ոչնչացման, այդ պատճառով օգտագործվում են ընդլայնման այնպիսի ճանապարհներ, ինչպիսիք են «գունավոր հեղափոխությունները» և երկրի ներսում կազմակերպվող ազգամիջյան հակամարտությունները, օրինակ` ինչպես դա եղավ Հարավսլավիայի մասնատման դեպքում։

«Եթե մենք այսօր խոսում ենք ԵՏՄ–ի պաշտպանության մասին, ապա հարկավոր է ապահովել կառույցի ռազմական անվտանգությունը, հակառակ դեպքում ամեն ինչ իրար մեջ կբաժանեն։ Այս տեսակետից միության ռազմական անվտանգությունն ապահովում է ՀԱՊԿ–ն», – նշեց Հարությունյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հարաբերական անդորրը, Հայաստանի սահմանին ռազմական գործողությունների բացակայությունը, բացառությամբ հրադադարի խախտումների, պայմանավորված է, առաջին հերթին, հայկական զինված ուժերի մարտունակությամբ, այդ թվում նաև այն հանգամանքով, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի անդամ է։

«Երկրորդը, ինչը կանխում է սահմանին իրադարձությունների նման զարգացումը, ՌԴ–ի զինվորական դոկտրինն է, որը միջուկային զենքի կիրառում է նախատեսում Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների նկատմամբ ագրեսիայի դեպքում», – ընդգծեց Հարությունյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: