482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռիգայի գագաթնաժողովը հիմք կդառնա Հայաստանի և ԵՄ–ի միջև նոր համաձայնագրերի պատրաստման համար. փորձագետ
15:51
27 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թ.–ի մայիսին կայանալիք «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովը հիմք կծառայի Հայաստանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի պատրաստմանն ուղղված աշխատանքները սկսելու համար, ուրբաթ լրագրողներին ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Քրիստինե Գասպարյանը։

Նրա խոսքերով` Ռիգայի գագաթնաժողովը հարկավոր է դիտարկել Հայաստանի և ԵՄ–ի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից։

«Կողմերի միջև արդեն գոյություն ունի համաձայնություն և ցանկություն շարունակելու հարաբերությունները, և անգամ քննարկվում է պայմանագրային մակարդակում հարաբերություններն ամրագրելու հնարավորությունը, ինչը շատ կարևոր է և կարծում է, որ Ռիգայի գագաթնաժողովը հիմք կդառնա նոր համաձայնագրի պատրաստմանն ուղղված աշխատանքներ սկսելու համար», – ասաց Գասպարյանը։

Փորձագետի կարծիքով` ԵՄ–ի հետ  պայմանավորվածությունների վերականգնումն ու հարաբերությունների խորացումը թույլ կտան պաշտոնական Երևանին իրականացնել համագործակցության զարգացման քաղաքականություն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ–ի հետ։

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության վերլուծաբան Մանվել Ղումաշյանն իր հերթին նշեց, որ ԵՄ–ն կոշտ հայտարարություններ չի արել ԵՏՄ–ին միանալու Հայաստանի որոշումից հետո, իսկ պայմանավորվածությունների ժամանակավորապես դադարեցումը ԵՄ–ի կողմից քաղաքական շփոթվածության դրսևորում էր։

Նրա խոսքերով` հիմա ԵՄ–ն արդեն հասկանում է, որ Հայաստանի նման քաղաքականությունն այլընտրանք չունի, ինչի կապակցությամբ շարունակում է Երևանի հետ համագործակցության քաղաքականություն` այդ թվում ստորագրելով համաձայնագիր 140 մլն եվրոյի աջակցության մասին, որոնք հատկացվում են առանց Ասոցացման համաձայնագրի։

«Իրականում համագործակցություն հնարավորություն կա և կարծում եմ, որ Ռիգայում մենք դա կտեսնենք, ավելին, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ակտիվությունը շարունակվում է։ Պարզապես հիմա նրանք պետք է հաշվի առնեն ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության գործոնը», – ասաց Ղումաշյանը։

2013 թ.–ի սեպտեմբերի 3–ին նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում հայտարարեց ՄՄ մուտք գործելու և հետագայում ԵՏՄ–ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արևմտյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը տեղի չունեցավ։ Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ից դարձավ ԵՏՄ–ի լիիրավ անդամ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: