484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի հայկական համագումարը գլխավորել են Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը
19:00
26 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհուրդը ԱՀՀ–ի համանախագահներ է ընտրել Էնթոնի Բարսամյանին և Վան Կրիկորյանին։

Այդ պաշտոնում նրանք փոխարինել են ձեռներեց և բարեգործ Հրայր Հովնանյանին, ով այդ կառույցը ղեկավարել է ավելի քան 30 տարի։ Մայիսի 1-ից նա կդառնա կազմակերպության պատվավոր նախագահը։

ԱՀՀ–ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Կրիկորյանն ու Բարսամյանն իրենց առաջնահերթ նպատակն են համարում հասնել նրան, որ Կոնգրեսի անդամների մեծ մասը կոչ անեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ապրիլի 24–ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և որպեսզի նույն կոչով հանդես գան նաև այլ պաշտոնատար անձինք ու հաստատությունները։

«Որպես ԱՄՆ–ի քաղաքացիներ, որի գործողություններն ուղղված են ցեղասպանությունների կանխարգելմանը, մենք շահագրգռված ենք, որպեսզի ԱՄՆ–ն հաստատի իր առաջատար դիրքը այս հարցում», – նշել է նա։

Մարտի 13–14–ին ԱՀՀ–ն հոգաբարձուների ամենամյա հանդիպում կկազմակերպի Բոկա Ռեյտոնում`հաշվետվություն ներկայացնելու և Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները քննարկելու համար։ Այդ օրերին կանցկացվի նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, ինչպես նաև Իռեն Ոսբիկյանի «Պետրոս» գրքի շնորհանդեսը։ 

ԱՀՀ–ն հիմնադրվել է 1972 թ.–ին։ Համագումարը ԱՄՆ–ի ամենաազդեցիկ և խոշոր հայկական լոբբիստական կազմակերպություններից է և զբաղվում է հայ ժողովրդի շահերի առաջ մղմամբ։ Կազմակերպության նպատակն է կապեր հաստատել ԱՄՆ–ի հայկական համայնքի և ԱՄՆ–ի կառավարության միջև, ամերիկյան և համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը։ Համագումարի կենտրոնը Վաշինգտոնում է, այն ստորաբաժանումներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։