486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Կոսաչյով. Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է
17:56
26 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը։

«Մենք միասին ենք ոչ միայն ԱՊՀ–ում, այլ նաև ՀԱՊԿ–ում, իսկ հիմա արդեն նաև ԵՏՄ–ում», – պարզաբանել է Կոսաչյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր երկրի հետ նման ինտեգրացիոն նախագծերը լայն աջակցություն ունեն հայկական հասարակության շրջանում, այդ գործընթացները ոչ միայն ղեկավարների, այլ նաև մարդկանց շրջանում գոյություն ունեցող տրամադրության ընտրության արդյունք են», – վստահ է խորհրդարանականը։

Նա ընդգծել է, որ այս տրամադրություններին հակառակ` այլ ուղղությամբ բավականին շատ աշխարհաքաղաքական մրցակիցներ են աշխատում։

Կոսաչյովը տեղեկացրել է, որ մոտ 350 ոչ կառավարական կազմակերպություններ քարոզում են եվրասիական ինտեգրման դեմ և կողմ են ԵՄ–ի հետ Հայաստանի մերձեցմանը «Արևելյան գործընկերության» շրջանակում։

«Մենք նրանց աշխատանքը ճիշտ չենք համարում, քանի որ ճիշտ չենք համարում «կամ–կամ» հարցադրումը` կամ դուք մեզ հետ եք, կամ` նրանց հետ։ Այս դիրքորոշումն արդեն քանդել կամ գրեթե քանդել է Ուկրաինան և կարող է քանդել ցանկացած ուրիշ երկիր, եթե հարցադրումը արվում է համառորեն և առերես», – նշել է կոմիտեի ղեկավարը։

Խորհրդարանականը հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի խուսափել նման ընտրություն կատարելու փորձից։ «Հուսով եմ, որ մենք` Ռուսաստանն ու Հայաստանը, տարիներ և հարյուրամյակներ շարունակ կպահպանենք դաշնակցային և բարեկամական հարաբերությունները, ինչպես դա եղել է նախկինում», – ասել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։