483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորում է քաղաքացիական հասարակության դերը երկկողմ հարաբերություններում
01:16
26 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նշանակալի է համարում քաղաքացիական հասարակության դերը Երևանի և Բրյուսելի հարաբերությունների զարգացման գործում։

Այս մասին Հրիստեան հայտարարեց չորեքշաբթի «ԵՄ–Հայաստան. համագործակցության հեռանկարները ժամանակակից քաղաքական համատեքստում» թեմայով համաժողովի ժամանակ։

«Եվրամիությունը կարևորում է Հայաստանի քաղաքացիական հասարակության դերը ԵՄ–ի հետ հարաբերությունների օրակարգի ձևավորման գործում։ Այս համաժողովը կնպաստի հասարակության տարբեր հատվածների և իշխանության կառույցների միջև երկխոսությանը», – ասաց Հրիստեան։

Նա նշեց, որ 2015 թվականը կարևոր է Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների տեսակետից, քանի որ ակնկալվում է հարաբերությունների նոր ձևաչափի մշակում։

«ԵՄ–ն կշարունակի աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ Հաճելի է գիտակցել, որ տարեցտարի նրա ներկայացուցիչներն ավելի ակտիվ դեր են խաղում», – ասաց նա։

Հրիստեան նշեց, որ ակնկալվում է քաղաքացիական հասարակության դերի բարձրացում բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության գործում, քայլեր են ձեռնարկվել մեդիահանրության ուժեղացման ուղղությամբ։

«Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում` աջակցելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին, օգնելով քաղաքացիական հասարակությանը, փոքր և միջին բիզնեսի ոլորտին», – ասաց Հրիստեան։

2015 թ.–ի հունվարի 2–ին Հայաստանը դարձավ ԵՏՄ–ի լիիրավ անդամ։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Երևանն ասոցացման համաձայնագիր կստորագրի ԵՄ–ի հետ, սակայն 2013 թ.–ի սեպտեմբերի 3–ին հայկական կողմը որոշում ընդունեց միանալ ԵՏՄ–ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
02:05
01 Նոյեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
19:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
00:49
26 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
03:07
25 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
01:23
25 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
21:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
03:10
20 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
22:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
21:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
02:19
19 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
01:10
17 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: