484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը մերժեց կառավարման ճգնաժամի առկայության մասին հայտարարության նախագիծը
13:56
25 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի մերժեց երկրում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Նախագծին կողմ  քվեարկել 16 պատգամավոր, դեմ`67, ձեռնպահ է մնացել վեց պատգամավոր։

Համապատասխան նախագիծը ներկայացվել էր ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների կողմից դեռևս 2014թ. հոկտեմբերին։

Երկուշաբթի մեկնարկած նախագծի քննարկումը, ինչպես և սպասվում էր, սուր բանավեճի պատճառ դարձավ մի կողմից` իշխանության և ընդդիմության, մյուս կողմից` հենց ընդդիմության միջև։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկումներին չէր մասնակցում, քանի որ երկուշաբթի առավոտյան բոյկոտեց ԱԺ նիստը` հաշվի առնելով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը։

Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իշխանության գործողությունները ձախողումների են հանգեցրել բոլոր ոլորտներում` տնտեսությունում, սոցիալական ոլորտում, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությունում։ «Այդ ամենը հանգեցրել է մասսայական էմիգրացիայի։ Դանդաղել չի կարելի, անհրաժեշտ է ընդունել այս հայտարարությունը և գտնել իրավիճակի լուծման ուղիներ»,- ասաց Զուրաբյանը։

Խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նախկինում հայտարարության նախագծին աջակցող ԲՀԿ ներկայացուցիչների չներկայանալը վկայում է ընդդիմության մեջ միասնականության բացակայության մասին։

Ընդդիմադիր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին մատնանշեց ընդդիմադիր ուժերի մեջ ճգնաժամի առկայության մասին։ Նրա խոսքերով` քաղաքականություն պետք է գա նոր սերունդը, որը կպայքարի նոր արժեհամակարգի համար։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի առնվազն 20 տարի։ Նա ասաց նաև, որ երկրում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը հստակ կիմանար, թե ինչպես պետք է գործի, եթե իշխանության գա, և առաջարկեց ընդդիմության սուպերլիդերներին փոխարինել սուպերթիմերով։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։