484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև տարաձայնությունները կապված են սահմանադրական փոփոխությունների հետ. քաղտեխնոլոգ
21:37
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև տարաձայնությունները կապված են սահմանադրական փոփոխությունների հետ, «Սպուտնիկ–Արմենիա» ռադիկայանի եթերում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև խնդիրներ էին առաջացել իրադարձությունների հետագա զարգացման հետ կապված։ Խոսքը` արտաքին քաղաքականության մասին չէ` մասնավորապես ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության, այլ սահմանադրական բարեփոխումների, որտեղ հակասություն կա»,–ասել է Քոչարյանը։

Նա նաև ընդգծել է, որ իշխանությունները ԲՀԿ–ի կողմից վտանգ  են զգացել աշնանային վերջին երկու հանրահավաքներից հետո, որոնք ցույց  են տվել, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է մարդկանց հավաքել, որոշակի կրիտիկական զանգված, որը հետագայում կընդլայնվի ինքն իրեն։

Փետրվարի կեսերին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն այն է, որ հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից։

«Նախագահի ելույթը արտացոլեց  իշխող կուսակցության և ոչ իշխանական ուժերի միջև հասունացող լուրջ խնդիրը, որը պայթունի պատճառ դարձավ։ Բայց ինձ թվում է, որ այդ պայթունը հետևանք էր չերևացող գործընթացների, որոնք սկսվել էին դեռևս 2012 թվականին, երբ ԲՀԿ–ն մերժեց կոալիցիայի անդամ դառնալը»,–ասել է Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը չի համաձայնել այն կարծիքի հետ, որ ԲՀԿ–ն դուրս է մղվել ակտիվ քաղաքական կյանքից։ «Սրբությամբ դատարկ տեղ չի լինում։ Ժամանակը ցույց կտա իշխանությունների կողմից կաճեցվի նոր ընդդիմություն, թե՞ ժողովուրդն ինքը կծնի նոր ընդդիմադիր ուժ»,–ասել է նա։

Միաժամանակ, Քոչարյանը չի բացառել մի քանի ամսվա ընթացում նոր քաղաքական ուժերի առաջացումը։

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանն իր հերթին կոչ արեց հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Ազգային ժողովի այս նստաշրջանի  հերթական քառօրյան, որ սկսվել է փետրվարի 23-ին։ Ինչպես հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` առաջիկա օրերին խմբակցության անդամները կքննարկեն ստեղծված իրավիճակը, հանդես կգան հայտարարությամբ և կներկայացնեն հետագա գործողությունների հստակ ծրագիրը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։