478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները Ադրբեջանից հայ փախստականների խնդիրը պետք է լուծեն քաղաքական մակարդակում. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար
20:49
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները Ադրբեջանից գաղթած  հայ փախստականների խնդիրը պետք է լուծեն քաղաքական մակարդակում, «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանի եթերում  հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Փախաստականների խնդիրը Արցախյան հիմնախնդրի ածանցյալ չէ։ Այն հիմնախնդրի լուծման բանալին է։  Դրա համար բոլոր կողմերը ձգտում են համահարթել այն և ցույց տալ, որ հայ փախստականների խնդիր չկա»,–ասել է Մելիքյանը։

Նրա խոսքերով, այս խնդրի լուծման  առաջին քայլը պետք է իրականացնեն Հայաստանի իշխանությունները, որոնք իրենց վրա կվերցնեն Ադրբեջանից գաղթած հայ փախստականների իրավունքների պաշտպանությունը` ոչ թե քարոզչության, այլ քաղաքական մակարդակով, որը իրավական քայլեր է ենթադրում։

«Նախկինում Հայաստանի իշխանությունները իրականացրել են իրավական քայլեր, որոնք պարունակել են աղաղակող անօրինականություններ։ Օրինակ, բոլոր փախստականները հետին թվով ստացել են Հայաստանի քաղաքացիություն։ Այսինքն, մարդիկ տարիներ շարունակ ապրելով Հայաստանի տարածքում որպես փախստականներ, անհասկանալի օրենսդրական ակտերի հիման վրա դարձել են Հայաստանի քաղաքացիներ` համաձայնություն չտալով և նույնիսկ չիմանալով այդ մասին»,–ասել է Մելիքյանը։

Նշելով, որ արդեն 10 տարի է ինքը զբաղվում է փախստականների հարցերով, Մելիքյանը ասել է, որ իրենց պահանջն ընդգրկում է նյութական և բարոյական վնասի փոխհատուցում, ինչես նաև Հայրենիքի կորստի փոխհատուցում։ «Այս պահանջները ձևակերպվել են, փորձ է արվել այն հասցնել Հայաստանի և Արցախի  իշխանություններին»,–ասել է Մելիքյանը։

Նրա կարծիքով, տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի իշխանություններն ընդունելով մադրիդյան սկզբունքները, հաշտվել են այն մտքի հետ , որ հայ փախստականների հարցը քննարկման առարկա չպետք է դառնա։

«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում Ադրբեջանից գաղթած փախստականների խնդիրը լուծված է, որ այդպիսի խնդիր չկա։ Սա, մեղմ ասած, փախստականների հանդեպ հանցագործություն է, իրավունքներ, որ ոտնահարվել են կոպիտ ձևով -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։