481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կողմը պետք է պաշտոնապես պատասխանի դիվերսանտներին Ադրբեջանին փոխանցելու մասին Նուլանդի կոչին. փորձագետ
16:33
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարկ. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմը պետք է պաշտոնական մակարդակով պատասխանի Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին Բաքվին փոխանցելու մասին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի կոչին, հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Երևանում փետրվարի 18–ին ԱՄՆ պետքարտուղար օգնական Վիկտորյա Նուլանդը կոչ է արել լիազոր մարմիններին, չնայած Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների կատարած հանցագործության ծանրությանը, մարդասիրություն դրսևորել և նրանց փոխանցել Բաքվին։ Իսկ փետրվարի 23–ին այդ նույն կոչը կրկնել է ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին։

«Մինչև հիմա չի հրապարակվել Նուլանդի հայտարարության պաշտոնական պատասխանը», –երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքերով` հարկավոր է պարզել ադրբեջանցի դիվերսանտների կարգավիճակը և կոչ անել ԱՄՆ–ին բացահայտել, թե որ միջազգային կոնվենցիայի հիման վրա են նրանք ակնկալում հայկական կողմի այդ գործողությունները։

«Հարկավոր է պարզություն մտցնել` արդյո՞ք նրանք դա դիտարկում են որպես դատապարտյալների տեղափոխում, թե՞ ինչպես պնդում են Ադրբեջանում` գերիների վերադարձ», – ասաց Ալավերդյանը։

2014թ.–ի դեկտեմբերի վերջին Ստեփանակերտում դատավճիռ հրապարակվեց Ադրբեջանի երկու քաղաքացիների` Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի նկատմամբ, ովքեր մեղադրվում են ԼՂՀ–ում դիվերսիա կատարելու մեջ։ Ասկերովը դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: